23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ՝ 2012-ին Սանկտ Պետերբուրգում փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքւան իր էջում գրել է․

«Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ՝ 2012-ին  Սանկտ Պետերբուրգում փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին։

2012-ի հոկտեմբերի 17-18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ԽՎ-ն կազմակերպել էր «Ընդդեմ նացիզմի եւ այլատյացության»միջխորհրդարանակն համաժողով։
ՀՀ -ն ներկայացնում էի ես եւ ԱՊՀ ԽՎ -ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը։
Երեւանից  պատրաստված մեկնել էինք։
Նախագահականի ու ԱԳՆ-ի գործընկերներիս հետ հաշվարկեցինք,որ ադրբեջանցիները կփորձեն խաղարկել «Խոջալուի քարտը» ու հակաքայլ պատրաստեցինք՝ Մութալիբովի հարցազրուցը Դանա Մազալովային՝ տպագրված 02.04.92 -ին «Независимая газета» թերթում։
Իսկ այդ հարցազրույցում Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովն ասել էր,որ Խոջալուի ողբերգության հետ հայերը կապ չունեն ,այն կազմակերպված է եղել Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից։
Իսկ նպատակը՝ իշխանափոխությունն  էր ։
Մեր հակաքայլն աշխատեց։
Հենց ադրբեջանցի պատվիրակ Ռահիմ զադեն խոսեց Խոջալուից,ես նրան հակադարձեցի,ներկաներին ընթերցեցի Մութալիբովի խոսքերն ու հարցազրույցի պատճենները բաժանեցի Տավրիդյան պալատում հավաքված համաժողովի բոլոր մասնակիցներին։
Այլեւս երբեք մեր ներկայությամբ ադրբեջանցիները չէին խոսում «Խոջալուի» մասին։
Իսկ այսօր Ադրբեջանը բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադադձել։
Ինչու՞։
Որովհետեւ կապիտուլյանտ են» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ