Նիկոլ Փաշինյանին մեղադրանք հարց տալու համար ձերբակալել են Ոսկեպարի լեգենդար հերոս Հրաչ Ալավերդյանի որդուն
Երևանում ցույցերին մասնակցելիս 72 ժամով ձերբակալել են սահմանամերձ Ոսկեպարից 2 երիտասարդների՝ Ալեն Աղբալյանին և Մանվել Ալավերդյանին; Նրանց ձերբակալման ժամկետը լրացավ հունիսի 3-ին, ժամը 17-ին նրանք պետք է ազատ արձակվեին։ Արենը Ռուսաստանում բնակվող ոսկեպարցի մեծահարուստ Յուրա Աղբալյանի եղբոր որդին է։ Յուրա Աղբալյանը Ռուսաստանում բնակվող ոսկեպարցի 3 այլ հարուստների հետ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանից Ոսկեպար էր եկել ՔՊ-ի օգտին քվեարկելու համար ոսկեպարցիներին ուղղորդելու նպատակով; Ինչն էլ նրանք արեցին:
Սակայն Ալեն Աղբալյանը դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման անվան տակ Տավուշի սահմանագոտուց Ադրբեջանին տարածքներ հանձնելուն։ Մյուս ձերբակալվածը Ոսկեպարի լեգենդար հերոս, 1993-ին զոհված Հրաչ Ալավերդյանի որդին է՝ Մանվելը։ Մանվելը այս տարվա մայիսի 25-ին Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին հարց-մեղադրանք է ուղղել, ասելով՝ քո ռեժիմը ադրբեջանցիներին մոտեցրել է իմ տանը։ Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ այդ հարց-մեղադրանքի համար էլ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել հերոս Հրաչ Ալավերդյանի միակ որդուն
Այս մասին հրապարակում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը: