Ես գնահատանքս եմ հայտնում ԱԱԾ-ին, որ արեցին դա. Բագրատ Սրբազան
Իմ թիկունքում հարություն առած տերն է կանգնած, իմ առջևից էլ է ինքը գնում։ Այս մարդիկ անշուշտ չեն հասկանում, բայց թող իմանան, որ ամբողջ կյանքում է այդպես եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով տեղեկությանն առ այն, որ Սրբազանի ԿԳԲ-ի գործակալ լինելու վերաբերյալ տվյալները ԱԱԾ-ի կողմից չեն հաստատվել։
Հիշեցնենք, որ իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը հրապարակումերով է հանդես եկել, թե Սրբազանը «ԿԳԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել:
Սրբազանին առանձնապես ծանր հանցագործություններ մեղսագրելու համար լրագրողի նկատմամբ եւս վարույթ չի նախաձեռնվել՝ պատճառաբանելով, որ «Սուտ մատնություն է համարվում` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը։ Տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դատախազություն կամ որևէ այլ իրավասու մարմին հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել»։
Բագրատ Սրբազանն հայտարարել էր, որ գործ հարուցելու համար դիմելու են դատարան։
«Բոլոր նրանք, որոնք անվանական են խոսել կամ գործակալ են կոչել մեր մարդկանց , պատասխան են տալու, անպատասխան մնացած մարդ չի մնալու»,- ասաց Բագրատ Սրբազանն ի պատասխան լրագրողների հարցի, թե իրեն շարունակում են մեղադրել, որ ինչ-որ կասկածելի աջակիցներ մեջքին ունենալու համար։
Սրբազանն ավելացրեց, որ իր գործակալ լինելը, միլիոնավոր դոլարների հարցերը հերքվել են.
«Ես գնահատանքս եմ հայտնում ԱԱԾ-ին, որ արեցին դա։ Մեր ասածն այն է, որ յուրաքանչյուր ասվածի, գործածի համար անպատասխան մնացած մարդ չի մնալու, մեր անաչառությունն եմ ուզում ընդգծել» , – ասաց սրբազանը։