23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումն․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չեմ կարծում,թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների։

Ակնհայտ է,որ Բագրատ Սրբազանին  հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։
Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխանափոխության օրակարգն արդիական է մնում։
Շարժմանն աջակցելու մասին հայտարարել են բազմաթիվ քաղաքական ուժեր։
Ակնհայտ է ,որ հակառակ իշխանավորների պնդումներին,շարժումն այլեւս իրողություն է ու պետք է հաշվի նստել շարժման հետ։
Բայց Սրբազան  շարժումից անջատ՝ ձեւավորվում է նոր ՝ընդդիմության մանդատներ դնելու արհեստական «պահանջ»։
Մանդատներից հրաժարվելու կողմնակիցները բաժանվում են երկու խմբի.
1. Ազնիվ մղումներով քաղաքացիներ  ու գործիչներ,որոնք միամտաբար կարծում են,թե ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը հանգեցնելու է ԱԺ լուծարման։
2. ԱԺ-ից դուրս մնացած որոշ կուսակցապետեր ու գործիչներ,որոնք հայտնի են նիկոլիզմի շահեր սպասարկելու «փառահեղ» գործունեությամբ։
Տպավորություն է,որ սրանց նպատակը ոչ թե նիկոլիզմի,այլ՝ խորհրդարանական ընդդիմության դեմ պայքարն է։
Այդ առումով մի քանի դիտարկում.
1. Նիկոլի վարչապետությամբ ցանկացած արտահերթ ընտրություն ապահովելու է նրա թիմի հաջողությունը,ինչպես դա եղավ 2021-ին։
2 Ընդդիմության մանդատներից հրաժարվելը դեռ արտահերթի գնալու պատճառ չէ։
Օրենքի նման պահանջ գոյություն չունի։
Հետեւաբար պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումն, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ