15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կազմակերպված հարձակմանն ի պատասխան ասում է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանությունը պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կազմակերպված հարձակմանն ի պատասխան ասում է, թե «նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»։
Նախ սկսենք այն հանգամանքից, որ տեսանյութերում ակտիվ գործող 4 ոստիկաններից միայն մեկի մասով կա պրոցես, այն էլ իրավիճակին, մեղմ ասած, ոչ համահունչ:
Մեծ բան են արել` լիազորություն կասեցրել: Պարզ է չէ՞, որ հետո կա´մ կվերականգնեն կամ այլ` ավելի լավլ հաստիքի կտեղափոխեն:
Երկրորդ, ոստիկանությունը օրենքից դուրս է գործում` կոնկրետ քաղական հանձնարարություն կատարում:
Այստեղ խնդիրը ոչ միայն առանձին ստորաբաժանման ծառայողների, դրանց հրամանատարների անթույլատրելի վարքագիծն է, այլ ՆԳՆ բարձրագույն ղեկավարության:
Եվ եթե ՆԳՆ Սահմանադրությամբ և օրենքներով շարժվեր, ոչ միայն տասնյակներով քրեական վարույթներ կնախաձեռնվեր, այլ ղեկավար կազմը նվազագույնը կպաշտոնազրկվեր:
Բայց քանի որ սա փաշինյանական իրականությունն է, որտեղ ՆԳՆ խնդիրը բացառապես քաղաքական իշխանությանն ամեն գնով պաշտպանելն է, ապա որպես հետևանք կունենանք ապօրինի գործող ծառայողների պարգևատրումներ և պաշտոնի բարձրացումներ» :
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ