27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ՔՊ-ում էլ հականիկոլակնների հերթ է առաջանալու …Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտը հետեւողականորեն իրագործում է Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» քաղաքականությունը։
Մի զարմացեք,երբ Նիկոլի «ոստիկանությունը»  խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Ինչպես մեծն Գ.Նժդեհը կասեր.«Մի զարմացեք, քանի որ ապերախտը  շուն չէ,այլ՝ մարդ»։
Զարմացեք,երբ Նիկոլը խոնարհաբար արժեւորի Հայ Եկեղեցին ու սպասարկի ՀՀ շահերը։
Դեռեւս 2018-ի աշնանն եմ ասել,որ Նիկոլն իրականացնում է Արեւմուտքի  «պատմական կաղապարներից հրաժարվելու» քաղաքականությունը։
Իսկ դրանք «պատմական կաղապարներ» են համարում.
Արցախյան շարժումը:
Անկախության հռչակագիրը:
Հայոց Ցեղասպանության դատապարտումը:
Հայ Եկեղեցին:
Ավանդական արժեքները։
Հայ -ռուսական դաշնակցային կապերը։
Արցախը հանձնեցին,Անկախության հռչակագրին պատերազմ են հայտարարել,Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել են,Եկեղեցուն էլ սպառնում են մի քանի ամսում «հարցերը լուծեն»։
Սրանց հետ խոսելու,բանակցելու ու բացատրելու բան չկա։
Բոլոր ՀՀ իրական քաղաքացիները,Արցախի ,Եկեղեցու ու Եռաբլուրի արժեքներին հավատարիմ մարդիկ պետք է դուրս գան փողոց ու մնան փողոցներում  այնքան,մինչեւ այսօրվա ոստիկաններն էլ կմիանան Ազգին՝ Վեհափառից խնդրելով ապաշխարհություն։
Հերիք բոլ է արդեն ։
Մի օր ու ժամ ասեք ,կոչով դիմեք հայությանը դուրս գալ պայքարի։
Մի քանի հարյուր հազար մարդ եղավ փողոցում,նույն ուժայիններն են միանալու պայքարին։
ՔՊ-ում էլ հականիկոլակնների հերթ է առաջանալու …»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ