01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին , ով արդեն 38 օր է Զվարթնոց օդանավակայանում գտնվում է հացադուլի մեջ, տեղափոխել են բանտախուց հիշեցնող մի սենյակ:
hayeli.am-ի հետ զրույցում Լեո Նիկոլյանն ասաց, որ իր նկատմամբ այս օրերին օդանավակայանում մի քանի անգամ հարձակումներ են եղել. «Օդանավակայանի սրահում ես մի քանի անգամ հարձակման եմ ենթարկվել։ Ես վստահ եմ՝ սա կոնկրետ պատվեր է իմ անձի դեմ։ Հիմա ինձ օդանավակայանում տեղափոխել են ճաղավանդակներով մի սենյակ, որտեղ ընդամենը մեկ պատուհան կա։ Սա նման է ավելի շուտ վանդակի։ Պատճառաբանում են, թե իմ անվտանգության համար են ինձ տեղափոխել։

Սենյակը ԱԱԾ-ի ներկայացուցիչների հսկողության տակ է։ Ուզում եմ դիմել ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ ես անասուն չեմ, ես ի վերջո մարդ եմ, ում սիրտը կարող է ամեն պահի կանգնել, քանի որ շատ վատ վիճակում է արդեն։ Տիկին Մանասյան, եթե դուք ձեր պարտականությանը չեք տիրապետում, լավ է հավաքարար կամ մատուցող աշխատեք»,-եզրափակեց խոսքը Նիկոլյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ