15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորք․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանության առանձին ստորաբաժանումների, ծառայողների գազանությունների և լկտիության տրամաբանության հիմքում մեկ գործոն է` նրանք ամբողջությամբ կիսում են քպ-ական մոտեցումները ու իշխանության դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական, քաղաքացիական շարժում նրանց համար ավելի լուրջ վտանգ է, քան Թուրքիան և Ադրբեջանը:

ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորք` թունավորել և ատելություն սերմանել բոլոր այն անձանց կամ խմբերի դեմ, ովքեր գործող կառավարիչների տեսակետները չեն կիսում:
Սրանով է պայմանավորված, որ ուժային գործողության գնացող շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով` բացառապես իշխանական վերնախավից իջեցվող ցուցումներով, որի դիմաց շռայլորեն վարձատրվում են» :
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ