23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց և շրջանակներին,ովքեր փորձում են պիտակավորել ՀՀԿ-ին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

 «Խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց և շրջանակներին,ովքեր փորձում են պիտակավորել ՀՀԿ-ին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Երբ դուք նոր եք արթնացել քնից և ոչինչ չանելով ,փորձում եք պայքարի առաջամարտիկ հանդիսանալ և իմիտացիա անել ,որ ՀՀԿ-ն չի պայքարում կամ Սերժ Սարգսյանին ձեռք է տալիս,որ իշխանության մնա նիկոլը , պարտավոր եմ հիշեցնել ,որ ՀՀԿ-ն նիկոլի դեմ պայքարում է 2018 թվականից,պայքարում է իր ողջ ռեսուրսով , պայքարում է փողոցում,պայքարում է ԱԺ-ում,պայքարում է սուր քննադատություններով և անմնացորդ , պայքարում է այնպես,որ այս պահին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը,արդեն մեկ տարի է անհիմն կալանքի տակ է,տասնյակ ՀՀԿ-ականների վրա կարված են շինծու քրեական գործեր,այդ թվում նաև երիտասարդների։
Մի՞թե այս ամենը չի փոշիացնում ձեր սուտը և բոբիկությունը։
Այն,որ ՀՀԿ երիտասարդները և ոչ միայն,այս կամ այն պայքարում միշտ եղել են պայքարի առաջնագծում,դա արդեն իսկ փաստում է,որ Սերժ Սարգսյանն է պայքարի մեջ և հետևաբար այն միտքը,որ Սերժ Սարգսյանը ցանկանում է պահել նիկոլի իշխանությունը ՝ սուտ է ,ստորություն և կեղծիք տարատեսակ ուժերի կողմից,ովքեր հենց նիկոլին բերել են իշխանության և մերժել են Սերժ Սարգսյանին։
Հռոմի պապից կաթոլիկ ձևանալը պարադոքսալ է և անտեղի։
Տարօրինակ է և դատապարտելի նմանատիպ պահվածքը բոլոր այն ուժերի կողմից, ովքեր փորձում են պառակտում և բաժանարար գծեր մտցնել ,երբ  հայ ժողովուրդը կանգնած է կարևորագույն համախմբման և միասնականության,վճռականության և հաղթանակի  նախօրեին։
Տարօրինակ չէ,որ հենց այն ուժերը , ովքեր բերեցին նիկոլին,հիմա փորձում են մեղադրել ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին։
Այն ռեսուրսի տաս տոկոսը,որ ծախսում եք ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ,ուղղեիք նիկոլի դեմ և նիկոլը շուտվանից չէր լինի։
Սերժ Սարգսյանը Արցախ է ազատագրել , Ապրիլյան քառօրյա պատերազմ է հաղթել ։
Սերժ Սարգսյանը ստիպել է ալիևին փակ դռների ետևում ճանաչել Արցախի անկախությունը և պարտադրել է Էրդողանին,որ վերջինս խնդրի դադարեցնել պատասխան կրակը։
ԵՒ դուք այսքանից հետո ծիծաղելի չե՞ք համարում ձեր զառանցանքները։
Մենք պայքարի խրամատը երբեք չենք լքել և չենք լքելու և հենց Սերժ Սարգսյանից հայրենասիրության օրինակ վերցնելով և հայրենիքը թանկ համարելով ենք պայքարում։
ՀԳ՝ Այն տելեգրամյան ալիքը,որը գրում է,որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նիկոլի հեռացումը,հաջորդիվ հրապարակում է ՀՀԿ երիտասարդների պայքարի տեսանյութը,որը ուղղված է նիկոլի դեմ» ։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ