23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա էլ ձեր Պապի խերը…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու՞  Նիկոլ Փաշինյանը չի ոգեւորվում Արտաշես Ա Բարեպաշտի,Տրդատ Գ Մեծի,Աշոտ Ա  Բագրատունու,Գագիկ Ա Բագրատունու,Զաքարե Զաքարյանի,Լեւոն Բ Մեծագործի ու Հեթում Ա հայրենանպաստ գործերից,որ առավոտից երեկո խոսում է Պապից։

Սահմանագծում ու սահմանազատում իրականացնող  նորմալ վարչապետը պետք է ոգեւորվեր Արտաշես Ա Բարեպաշտի սահմանաքարեր տեղադրելու  ու պետությունը շենացնելու օրինակից,այլ ոչ թե խոսեր Պապի ձախողված կառավարումից։
Պետականամետ ղեկավարը պետք է օրինակ վերցներ Հայոց թագավորությունը վերականգնած ու անկախությունը վերանվաճած Աշոտ Բագրատունուց։
Կարող էր ծանոթանալ Զաքարե Զաքարյան հայոց իշխանի քաջագործությունից,ով 500 տարի անց  վրեժ լուծեց Արդեբիլի էմիրներից,որոնց նախնիները 703-ին Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցում խաբեությամբ այրեցին հայոց իշխաններին։
Ազգային արժեքների կրողը պետք է ուսումնասիրեր Կիլիկյան Հայաստանի արքա Լեւոն Բ Մեծագործից ։
Դիվանագիտության ալֆան եւ օմեգան հասկանալու համար կարող էր ուսումնասիրեր Հեթում Ա արքայի հանճարեղ դիվանագոտական գործերը ։
Ասածց ի՞նչ է…
Բա մեր Հայոց ազգն այսքան արդյունավետ կառավարող թագավորներ ունենա,իսկ դու Պապի ձախողված օրինակից ոգեւորվե՞ս։
Թե բա ինքնիշխանություն։
Մուրացկանի նման խնդրվում են,որ 1992-ի մարտից ՄԱԿ-ի անդամ ՀՀ-ի տարածքն Ադրբեջանը ճանաչի։
Ու սա ներկայացնում են հաջողություն։
2018-ից առաջ Ալիեւն իր վարդագույն երազում չէր պատկերացնի Նիկոլի  նման նվեր։
Մինչեւ 2018-ը հայ ժողովուրրն ուներ 2 պետություն ՝ ՀՀ եւ Արցախի Հանրապետություն՝42 հազ քառ կմ տարածքով։
Իսկ այսօր Նիկոը երազում է 29.743  քառ կմ-ի մասին։
Սա էլ ձեր Պապի խերը…»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ