23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բոլոր նրանք, որ այս պայքարի մեջ կփորձեն «դիվիդենտներ» շահել ընդդեմ «նախկինների»․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր  ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից, որն, ի դեպ,ուզենք թե՝ ոչ,  երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, քպիկների կողմից այնքան  տափակաբանություն,  հակա-պետականություն, հակա-հայկականություն, հակա-տրամաբանություն, այնքան  ավանակություն  եւ ավազակություն հնչեց, որ    հարկ չեմ համարում մեկիկ-մեկիկ դրանց անդրադառնալ, արժանի չեն։

 

Միայն  հարկ եմ համարում, որ բոլորս    արձանագրենք՝  իշխող խմբակը  վեջնականապես հանեց  դիմակը, անթաքույց  ցուցադրելով իր թուրքական արտադրություն լինելու դրոշմը։
Եթե  սրանց դեռ հանդուրժենք,  եւ ուշացնենք վիրահատական գործողությունը, ապա, շուտով դրանք  դույզն ինչ չեն երկմտի, չեն ամաչի եւ  ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից կծածանեն  թուրք-ադրբեջանական  դրոշները։
Արդեն իսկ առ թուրքը սիրային զեղումների պակաս չկար։
Ուզում եմ հավատալ, որ «Սրբազան պայքարը» չի հապաղի եւ շուտով  երկիրը կազատագրվի թրքահպատակ  սրանցից․․․
Հ․Գ․ Ի դեպ, բոլոր նրանք, որ այս պայքարի մեջ  կփորձեն «դիվիդենտներ» շահել ընդդեմ  «նախկինների» խոսելով, ընդդեմ ինձ եւ իմ ընկերների,  կդառնան այս  պայքարի  հերթական «տրոյական ձին»:
Բոլոր նախկինները   եւ երեկ,  եւ այսօր միայն հայկական են ու պետական,  ի տարբերություն սրանց, որ  վաղուց արդեն անթաքույց  թուրքական են»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ