09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլը բանակի բարձրաստիճան սպայակազմին բարոյապես ոչընչացրեց․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հողը, հայրենիքը, անվտանգությունը, թշնամուն հանձնելու միջոցով «ինքնիշխանություն» հաստատելը 2019թ.-ից իրենց կառավարության ռազմավարական նպատակն է: Մոտավորապես այս միտքն է այսօրվա կառավարության նիստում հայտարարել Նիկոլը:

Բոլոր նորմալ երկրներում  նման կառավարությանը հանդուրժելը, կամ պաշտպանելը՝ առնվազն անձի և հասարակության դեմ գործած ծանրագույն հանցագործություն է:
Փատորեն նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք ունեցած ռազմավարական ձեռքբերումները, պետության շահերի առաջ մղումը, անվտանգային համակարգի ամրապնդումը, հայկական Արցախի գոյությունը, պաշտպանական դիրքերի բարելավումը և այլն, դրանք, ըստ դավադիր Նիկոլի՝ մեր երկրի ինքնիշխանության դեմ էի՞ն: Փաստորեն ըստ Նիկոլի, հայ ժողովուրդը  ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը:
Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա: Հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը:
Հ.Գ. 1
Նիկոլը բանակի բարձրաստիճան սպայակազմին բարոյապես ոչընչացրեց, ԳՇ բարձրաստիճան սպայակազմին դարձրեց իրեն ծառայող  առոչինչ՝ և հեշտությամբ հայաթափեց Արցախը: Բանակի բարձրաստիճան սպայակազմը ևս կրում է Արցախը հայաթափելու արյունոտ մեղսակցությունը:
Հիմա Նիկոլը նույնը անում է ոստիկանության հետ՝ նրան դարձնելով Հայաստանի Հանրապետությունը կազմալուծելու և թուրքական օբյեկտի վերածելու հանցակցի: Ոստիկանությունն այսօր ակամայից աջակցում է Հայ ժողովրդի նոր ցեղասպանության  ծրագրի նախապատրաստմանը»:
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ