20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վա՜յ այն ժողովրդին, որի առաջնորդը պատահական բախտախնդիր է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Ընտրություն՝ երանության եւ վայի միջեւ» վերտառությմաբ գրառում է կատարել։

«1․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով օժտված է մարդկային ազնվագույն հատկանիշներով և իր կոչման խորը գիտակցությամբ։

2․ Երանի՜ այն քաղաքական գործչին, որի անձը վստահելիություն է ներշնչում։

3․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով աշխատում է հանուն հանրային բարօրության և ոչ թե սեփական շահագրգռության։

4․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով սկզբունքային է և հավատարիմ տված խոստումներին։

5․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով իրագործում է հանրային համերաշխություն։

6․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով չի փախչում ճշմարտությունից և պատասխանատվությունից։

7․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով լսել գիտե և քիչ խոսում, շատ գործում է։

8․ Երանի՜ այն քաղաքական գործչին, ով բարեփոխումներ իրականացնելիս չի վախենում սեփական վարկանիշի կորստից։
9․ Երանի՜ այն քաղաքական գործչին, որի վրա հանգչում է Աստծո Սուրբ Հոգին։

Վա՜յ այն քաղաքական գործչին, ով չունի իրականության զգացում, հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ։

Եվ վա՜յ այն ժողովրդին, որի առաջնորդը պատահական բախտախնդիր է՝ անկարող կառավարելու և ապահովելու պետության արտաքին և ներքին անվտանգությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայր Ռուբենը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ