22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

20 000 մարդ փակել է մայրաքաղաքի երթեւեկությունը /Տեսանյութ/

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների » վիճահարույց օրինագիծը, որի պատճառով հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել և մասնակցում են  հակակառավարական ցույցերին:

Նշենք, որ արդեն 3 օր շարունակվում են այդ ցույցերը: Մոտ 20,000 մարդ փակել է երթևեկությունը մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց՝ ցույց տալու իրենց բողոքը: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են հանդիպում երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ և հայտարարում, որ իրենց պահանջը ռուսական կառավարությանը «ոչ» ասելն է։

Հիշեցնենք, որ  անցած տարի «օտարերկրյա գործակալների» օրինագիծը կրկին զանգվածային բողոքներ առաջացրեց: Օրինագիծը, որն առաջին անգամ ներկայացվել է 2023-ի սկզբին և հետ է կանչվել հասարակական կատաղի հակազդեցության պայմաններում, պահանջում է, որ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության խմբերը գրանցվեն որպես «օտար ազդեցության տակ», եթե իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են  արտասահմանից:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ» ։ Նախագիծն արդեն իսկ քննադատել է ԱՄՆ-ն, որին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը դարձնել Արևմուտքի սատելիտը և փորձում են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ