22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վրաստանում ցուցարարների վրա արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել /Տեսանյութ/

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ։

Արդեն երկրորդ օրն է, ինչ վրացական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքում են իշխող կուսակցության դեմ:

Երեկ պատգամավորների ՝ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո ակտիվորեն ցույցեր են սկսվել:

Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը»,

«Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրահանձնաժողովը  նախօրեին հայտարարել էր, որ օրենքի ընդունումը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց։

«Paper Kartuli»-ի և վրացական այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի դիմաց ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Կան վիրավորներ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ