27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՈՒՄ Է ՆԱԵՒ ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՆԵՐՍՈՒՄ, ՀՀԿ-Ի ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՒ ԽՈՐՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ

Հաճախ ականատես ենք լինում ընդդիմադիր խմբերի կողմերից միմյանց «ռմբակոծության» տեսարանների: Այս դաշտը աչալրջորեն մոնիտորինգ անող փորձագետներն ասում են, որ ամենից շատ իրար քննադատում եւ դատափետում են այն ուժերը, որոնք ենթադրաբար պետք է միասին գործեին` ՀՀԿ-ականները և «Հայաստան» դաշինքը, ավելի շուտ սրանց համակրող շրջանակները` լրատվամիջոցներ, բլոգերներ, ֆեյսբուքյան եւ տելեգրամյան օգտատերեր եւ այլն:

Ինչ խնդիրներ կան այս երկու թվերի երիտասարդների միջև, ինչու չեն փորձում ընդհանուր հայտարարի գալ, որ «թշնամու ջրաղացին ջուր չլցնեն», հարցրեցինք ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանին։
– Հանրությունը հաճախ ականատես է լինում ձեր և «Հայաստան» դաշինքին աջակիցների միջև փոխհրաձգություններ, մեղադրանքներ։ Ի՞նչ խնդիրներ կան ընդդիմադիր այս երկու թվերի երիտասարդների, աջակիցների միջև։
– Մենք բոլորս այսօր ունենք մեկ նպատակ, այն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Այս գաղափարի շուրջ պետք է միավորվել՝ աշխատանքներ տանել, և այստեղ մենք ոչ մի լուրջ հակասություններ չունենք մեր մյուս ընդդիմադիր ընկերների հետ։ Քաղաքական ուժերը համագործակցում են միմյանց հետ, և եթե այս հարաբերություններում ինչ-որ բան փոխվեր, կլիներ պաշտոնական հայտարարություն։ Ընթացիկ հարցերում ընդդիմախոսությունը իմ կարծիքով նորմալ է։ Ընդդիմախոսություն լինում է նաև նույն քաղաքական ուժի անդամների մեջ, և պետք չէ այս ամենից ենթադրություններ կատարել, որ կան խորքային խնդիրներ, որը կարող է խոչնդոտել միասնական գործելուն։
– Շատ հաճախ տեսնում ենք, որ ՀՀԿ-ին աջակցող երիտասարդները, հանրապետականները մեղադրում են «Հայաստան» դաշինքին ԱԺ-ի նիստերին մասնակցելու համար, որին չի մասնակցում «Պատիվ ունեմ» դաշինքը, նշում են, որ կարող էին իրենք էլ չմասնակցել՝ բոյկոտել նիստերը։ Ի՞նչ նպատակով են արվում այս հայտարարությունները։
– Մենք որևիցե կերպ կաշկանդված չենք, և եթե որևէ հարցի շուրջ ունենք կոնկրետ կարծիք, մենք այն հայտնում ենք, ինչը նորմալ երևույթ է, և ասեկոսեներ տարածել, որ այդ ամենը միտումնավոր է արվում՝ վնասելու համար մեր մյուս ընդդիմադիր ուժին, ճիշտ չէ։ Մեր քայլերում չկա և չի կարող լինել մի գործելաոճ, որը կօգնի օրվա իշխանություններին։
– Նման քննադատությունները հրապարակային դաշտում հասարակության կողմից ընկալվում է որպես պառակտվածություն ընդդիմության շրջանում, որը խանգարում է համախմբվելուն։ Չեք կարծո՞ւմ, որ կարելի է որոշ ժամանակով դադարեցնել նման քննադատությունները միմյանց նկատմամբ, որ պառակտվածություն չընկալվի հասարակության կողմից։
– Ես կարող եմ մեր անունից ասել, որ մենք ունենք շատ լավ գործընկերային հարաբերություններ, ինչը արտահայտվում է շատ հաճախ, երբ մենք մեկ հարթակով բազմաթիվ անգամներ դուրս ենք եկել փողոց, և մեր քաղաքական սկզբունքների տարբերությունը չի խանգարել միասնական դուրս գալ փողոց՝ պայքարելու օրվա չարիքի իշխանությունների դեմ։ Մենք մինչ օրս չենք գնացել այնպիսի ճանապարհով, որը կվնասի մեր ընդհանուր գործին, և կնպաստի իշխանության շահերին։ Նշեմ, որ մեր գործընկերային հարաբերությունները չի սահմանափակվում միայն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժի հետ, և մենք պատրաստենք ենք օրվա չարիքի, ազգակործան, կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են մեր այս կարծիքը։
Կարեն Քերիմյան
hraparak.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ