06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիականը մնում է ֆրանսիական` ինչ կա «Քարֆուր»-ից

«Կարևոր պետք է համարել տրանսնացիոնալ այդպիսի կառույցների մուտքը Հայաստան: Դա հնարավորություն կտա, որպեսզի մեր ապրանքատեսակներն էլ իրենց խողովակներով կարողանան դուրս հանել և եթե մենք հավատանք «Քարֆուր»-ի տնօրենի խոսքերին, ապա նա պարտավորություն է վերցրել առաջին հերթին հայկական արտադրության արտադրատեսակները մեծ քանակությամբ իրացնել և ցածր գներով` հաշվի առնելով մեր սպառողի հնարավորությունները, երկրորդը հինգ տոկոսի սահմաններում ներմուծեն դրսի արդադրանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ողջունելով «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան` ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Սաֆարյանը դրական գնահատելով «Քարֆուր»-ի մոտեցումները` մտահոգիչ է համարում նրա ղեկավարության ծիրանի արտահանման մասին շեշտադրումները.

«Սա մեզ չի բավարարում, որովհետև եթե մենք շատ ծիրան ունենաք, այդ ծիրանի շուկան միշտ էլ կա, դա ռուսական շուկան է, որտեղ մենք անցած տարի 22-23 տոննա ծիրան ենք արտահանել»:

Սաֆարյանը կարծում է, որ «Քարֆուր»-ի ղեկավարությունը, եթե ուզում է ծիրան արտահանել, պետք է ներդրումներ անի ծիրանի նոր այգիների տնկման և հատուկ մեթոդներով դրանց պահպանման ուղղությամբ:

Բանախոսի դիտարկմամբ`  «Քարֆուր»-ը մրցակցություն  կառաջացնի առևտրի ոլորտում. «Արդեն նկատվել է, որ Սամսունգի 81 սմ անկյունագծով հեռուստացույցները մոտ 100 հազար դրամով էժան են վաճառվում այլ խանութների համեմատ»:

«Քարֆուր»-ը և Ֆրանսիան բարեկամական երկիր են ու արդեն լավ է, որ նրանք ընտրեցին մեր երկիրը»,-գտնում է սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով` ինչքան էլ Հայաստանում  լավացել է սպասարկման որակը, բայց ֆրանսիականը մնում է ֆրանսիական:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ