04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլիստներ, no pasaran!!!․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլիստներ, no pasaran!!!

Իրար կերեք,մեղադրեք,հայհոեք, ո՞նց կլինի, դեռ մի բուռ հայրենիք է մնացել, դա էլ պիտի մսխեք,չէ՞…
Հերիք է,էլի…
Չի կարող իշխանությունն այսքան հակապետական ու ապաքաղաքական լինել։
Խորհրդարանը ՝ խոսելու ու կարծիք արտահայտելու վայր է,ոչ թե զավզակության ու շողոքորթության։
Լեզվի գոնկա են մտել 12 տարեկան դեռահասի նման՝ Նիկոլին ու Իլհամին բավարարելու համար։

Ո՞նց կլինի ,Նիկոլին քննադատում են։
Նիկոլը ՝Զեւ՞սն է,թե՞՝ Ապոլոնը,ասեք՝ իմանանք։
Լավ են անում՝քննադատում են ։
Կարո՞ղ է բա հերոսի մեդալ մի հատ էլ «կոստումից» կախեն։
Այ քեզ բան։

Դուք ու ձեր Նիկոլը Արցախն ուրացել եք ու հայաթափել , հա-յա-թա-փել…
հասկանու՞մ եք:
Արցախյան հերոսամարտը,Արարատը՝ Նոյան տապանով,Անկախության հռչակագիրն եք ուրանում դուք։
Գիտակցու՞մ եք ինչ «գռուզի» տակ եք մտել բոլորդ։
Չեք գիտակցում,դրա համար էլ հպարտ տգիտության զոհ եք դառնում՝զոհաբերելով հայրենիքը։

Չմոռանաք վաղը խորհրդարանում ձեր շեֆ-կապիտուլյանտին շողոքորթել ու ծափահարել։
Դուք փաստացի վեր եք ածվում Ադրբեջանի «մատյան գնդի» կամ «տրոյական ձիու» ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու Հայ ժողովրդի ազգային իղձերի։
Չի ստացվելու։
No pasaran!!!»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ