17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուշագրավ, Ինչ է պահանջում Ալիեւը Փաշինյանից, Հրապարակ

«Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ այցելել էին ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու: Չնայած նրանք չեն հրապարակայնացնում, Մանուկյանի բնորոշմամբ՝ «հույժ գաղտնի նշումով փաստաթղթի կետերը», սակայն մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել 6 էջանոց գրագրությունից։
Ընդդիմադիրներին ոչ թե խաղաղության պայմանագրի տեքստն են ներկայացրել, այլ այն, թե կողմերն ինչ պահանջներ են դնում միմյանց առաջ։ Պարզվում է՝ ամենաառանցքային հարցերում փոխհամաձայնություն չկա, կա ադրբեջանական կողմի պահանջ եւ հայկական կողմի համաձայնություն։

Պարզվում է՝ Ալիեւի համար ֆունդամենտալ նշանակություն ունի Արցախի զավթումը լեգիտիմացնելը։ Նա պահանջում է, որ Հայաստանը հստակորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզ/կմ-ն, որի կազմում է նաեւ Արցախը, ինչը կփակի «ռեւանշի» հավանականությունը։ Բայց ինքը չի պատրաստվում գոնե ճանաչել Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն։ Ինչ-որ ընդհանուր ձեւակերպում է նախընտրում, որ պայմանագրում ոչ թե թիվ ամրագրվի, այլ նշվի բառերով տարածքային ամբողջականության մասին։ Իսկ բուն ՀՀ տարածքը պարզ կդառնա սահմանազատումից հետո։ Մերժում է նաեւ դելիմիտացիան իրականացնել որեւէ տարեթվի քարտեզով։

Ու թեեւ ընտրությունը 1974 եւ 79 թթ․ քարտեզների միջեւ է, սակայն Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի եւ ուզում է դեմարկացիա-դելիմիտացիայի ժամանակ նոր տարածքներ զավթել Հայաստանից, ուստի որեւէ քարտեզի հետ համաձայն չէ։ Առաջարկների մեջ նշված են նաեւ անկլավները, ճանապարհների ապաշրջափակումը։ Գեղամ Մանուկյանը նշել էր, որ «առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր մտավախությունները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ