24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա կանգ չի առնի. Բայդեն /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսի հանրապետականներին՝ Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ծրագրում է դեկտեմբերի 6-ին հայտարարել Կիևին 175 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնության մասին:

Օգնության մասին նշված է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Այս փաթեթը, որը հավաքված է Ուկրաինային օգնելու համար մեզ մնացած սահմանափակ ռեսուրսներից, նախատեսում է մինչև 175 միլիոն դոլարի սպառազինություն և հանդերձանք», – ասվում է հայտարարության մեջ:

Հստակեցվում է, որ փաթեթը ներառում է HIMARS համազարկային հրթիռային համակարգեր, AGM-88 HARM հակառադարային հրթիռներ, հրետանային արկեր, զրահաթափանց արկեր, հրաձգային զենքի զինամթերք, խոչընդոտների ոչնչացման պայթուցիկ զինամթերք, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության սարքավորումներ, ինչպես նաև պահեստամասեր և օժանդակ սարքավորումներ։

«Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա դրանով կանգ չի առնի»,- ընդգծել է Բայդենը:

Ավելի ուշ հավելել է, որ Պուտինը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա, իսկ հետո «ամերիկյան զորքերը կռվեն ռուսական զորքերի հետ»։

«Մենք չենք կարող թույլ տալ Պուտինին հաղթել»,- պնդել է նախագահը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ