21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք տարակարծություններ ունենք. Սեֆիլյանն՝ իր ու Փաշինյանի մասին

 «Լավ կարծիքի եմ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընկերների մասին, մենք պարբերաբար շփվել ենք, բայց ունենք տարակարծություն»,-այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» մասին:

«Մենք ասում ենք, որ ժամանակ չունենք՝ սպասելու մինչև հերթական ընտրությունները, քանի որ մարդաթափություն կա Հայաստանում, հուսով եմ, որ ոչ ուշ ապագայում մենք լեզու կգտնենք: Նիկոլի, Զարուհի Փոսատնջյանին մոտեցել ենք ու մոտենալու ենք առաջիկա օրերին ևս՝ միասնական ճակատ ձևավորելու»,-նկատեց Սեֆիլյանը:

Հարցին, թե ինքն էլ է կարծում, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պետք է պայքարել, ոչ թե իշխանության, Սեֆիլյանը բացասական պատասխանեց. «Բոլորս պետք է գործակցության եզրեր գտնենք, մենք այս նպատակի համար պատրաստ ենք բոլոր ընդդիմադիր շրջանակների հետ եզրեր գտնել»: Ինչ վերաբերում է շարժման ֆինանսավորմանն, ապա նա նկատեց, որ դա արվում է ժողովրդի կողմից ու այդպես էլ շարունակվելու է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ