17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում առաքման կեղծ սխեմա է ակտիվորեն կիրառվում

Խաբեության ի՞նչ սխեմաներ են հաճախ օգտագործվում առցանց խանութներում:

DLBI տվյալների արտահոսքի հետախուզական ծառայության հիմնադիր Աշոտ Օգանեսյանը ներկայացնում է խաբեության այսօր ամենատարածված 2 սխեմաները:

Սրանց միջոցով փորձում են գումար գողանալ առցանց խանութներից գնումներ կատարող օգտատերերից:

Չարագործները հաճախ են թիրախավորում առցանց խանութների հաճախորդներին:

Նրա խոսքով՝ խաբեության ամենատարածված սխեման առաքման ձևաթղթերի կեղծումն է.

խաբեբաները, որոնք ներկայանում են որպես վաճառողներ, դրանց հղումները սովորաբար տարածում են առցանց խանութների և ակնթարթային մեսենջերների չատերի միջոցով:

«Կեղծ կայքում ձևաթղթի մեջ քարտի տվյալները մուտքագրելը հանգեցնում է դրանից գումար հանելու փորձերի, իսկ սոցիալական ինժեներիայի մեթոդներով խարդախները փորձում են ստանալ նույնականացման SMS կոդերը»,- պարզաբանել է Օգանեսյանը։

Խարդախության երկրորդ տարածված սցենարը կապված է գումարների վերադարձի հետ:

Վաճառողն ապրանքը վաճառքի է հանում շահավետ գնով, սակայն պատվերն ստանալուց հետո ապրանքը հանում է ցուցադրությունից և գնորդին առաջարկում է գումարի վերադարձի համար անցնել հղումով, որը տանում է փոխհատուցման կեղծ ձևաթղթին:

Գնորդը լրացնում է այն և գումար կորցնում:

«Գնորդի դեմ այս դեպքում աշխատում է ցանկությունը՝ շտապ վերադարձնելու իր քարտից արդեն գանձված միջոցները և կատարելու երկրորդ գնումը, ինչպես նաև այն ակնկալիքը, որ ֆիշինգի էջում մուտքագրված քարտի տվյալները կարող են իրականում պահանջվել դրան գումար վերադարձնելու համար»,- նշել է Օգանեսյանը։

Նրա խոսքով՝ առաջին սխեման ավելի շատ տարածված է մասնավոր առցանց հայտարարություններով կայքերում, իսկ երկրորդը` մեծ առցանց խանութներում։

Նշենք, որ առաքման կեղծ սխեման այսօր բավականին ակտիվորեն կիրառվում է նաև Հայաստանում, սակայն առցանց ապրանք վաճառողների դեմ.

խաբեբաները կապվում են նրանց հետ և ասում, որ ցանկանում են գնել ապրանքը, սակայն անհրաժեշտ կլինի ապրանքն առաքել այլ քաղաք։

Նրանք վաճառողին խնդրում են առաքման կեղծ ձևաթղթում մուտքագրել իր տվյալները, այդ թվում՝ քարտի, ինչն էլ իրականում օգնում է խաբեբաներին գումար գողանալ վաճառողի քարտից:

Ծուղակը չընկնելու համար Օգանեսյանը խորհուրդ է տալիս հիշել, որ առցանց խանութներում գումարային բոլոր գործարքներն իրականացվում են խանութի և գնորդի միջև, և գործարքները կառավարելու համար պետք է օգտագործել միայն անձնական օգտահաշիվը։

Նա նաև զգուշացնում է, որ վաճառողներից կամ այլ մարդկանցից ստացված ցանկացած հղում կարող է խարդախության նշան լինել, նույնիսկ եթե դրանք նման են առցանց խանութի հասցեին:

Սկզբնաղբյուր՝ tech.news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ