13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայից

«Ամերիկայի ձայնը» փոխանցում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է ՀԱՄԱՍ-ի՝ Թուրքիայից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունից։

Ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, ով վերահսկում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, ասել է, որ ինքը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է ԱՄՆ-ի խորը մտահոգությունը, որ ՀԱՄԱՍ-ը միջոցներ է հայթայթում Թուրքիայում, ինչը, հնարավոր է, խախտում է այդ երկրի օրենքները:

Ֆինանսների դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնի խոսքերով` Թուրքիան կարևոր տեղ է զբաղեցնում ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ, և, ըստ երևույթին, այս խմբավորման ղեկավարությունը պետք է մեծացնի դրամական հոսքերն՝ Իսրայելի հետ շարունակվող պատերազմի ֆոնին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ