27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Անհնար է»

«Դա անհնար է, որովհետև խնդիրը ոչ թե կուսակցության ղեկավարն է, այլ կուսակցության բովանդակությունը»,-Henaran.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն կդառնա իրական ընդդիմություն, ասաց կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» նախկին անդամ Տիգրան Խզմալյանը:

«Այնտեղի գործարար և իշխանամետ  մարդիկ չեն կարող ի սկզբանե լինել ընդդիմություն, որովհետև տնտեսությունը մեզ մոտ պատկանում է իշխանությանը և իշխանամետներին, այնպես որ դրանք անկախ սեփականատերեր չեն, որոնք կարող են բուրժուական, առաջադեմ գաղափարների կրողներ լինել:

Իրենք նույն ֆեոդալներն են, որոնք ուղղակի իրենց հերթին են սպասում կերակրատաշտի մոտ»,-կարծում է Խզմալյանը:

Հիշեցնենք, ԲՀԿ-ի համագումարում Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է կուսակցության նախագահ, և նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն այլևս ընդդիմություն է: Գագիկ Ծառուկյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ