14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատգամավորների մի մասն ամբողջությամբ չի ընկալում դրա անհրաժեշտությունը. նախարարը՝ Շահութհարկի օրենքից

«Նախաձեռնությունը դրական է: Մեզ մոտ կայացած չեն մասնագիտացված արտահանող կամ ներմուծող ընկերությունները, այսինքն այն առևտրային ընկերությունների ինստիտուտը, որը զբաղվում է Հայաստանում արտադրվող ապրանքների առևտրով, արտահանմամբ, ներկայացմամբ: Դիստրիբյուտորական ցանց ասածը կայացած չէ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից:

Նշենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում իրականացնող կազմակերպությունները հաշվետու տարում 20 տոկոսի փոխարեն կվճարեն 2 տոկոս շահութահարկ: Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ ընկերությունները պետք է իրենց շահույթի մի փոքր մասից հրաժարվեն, որ իրենց ապրանքը ավելի լավ ներկայացնեն ու իրացնեն:

«Կոնցեպտուալ գաղափարական առումով նախաձեռնությունը շատ լավն է և միտված է ապագային: Կարծում եմ, որ մեր պատգամավորների մի մասը, որոնք ամբողջությամբ չեն ընկալում ընդհանրապես այդ ինստիտուտի կայացումը, իրենց մոտ կամ մեկնաբանությունների պակաս կա կամ այդ ինստիտուի կայացման նկատմամբ անհավատություն, որը դրդում է այլ կարծիքներ արտահայտել»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ այս փուլում կարծում են, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը կարող է որոշակի ֆունկցիաներ վերցնել իր վրա, կապեր հաստատել արդեն գոյություն ունեցող դիստրիբյուտորական ցանցերի հետ՝ ԵՄում, արաբական երկրներում և այլ երկրներում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ