Ինչ է կատարվում Էդուարդ Աղաջանյանի հետ. Ժողովուրդ
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, նա մտերմություն է անում Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ:
Թիմի մյուս անդամների հետ միայն «բարեւ, ոնց ես»-ի մակարդակի են շփումները, թեեւ կոնֆլիկտ էլ չունի որեւէ մեկի հետ:
Կուսակցական նիստերին ու քննարկումներին էլ հազվադեպ է մասնակցում, մասնակցելիս էլ շատ պասիվ է: Թե որն է պատճառը, ՔՊ-ականները չգիտեն, բայց այն բանից հետո, երբ այս տարեսկզբին իր կամքով հրաժարվեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլեւս կուսակցական ակտիվություն էլ չի դրսեւորում: Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանը պասիվ է նաեւ ԱԺ-ում եւ հազվադեպ է ելույթներ ունենում:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: