22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանում հայտնաբերվել է թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով:

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված անձինք գտնվում են Մյասնիկյան պողոտայի տներից մեկում և հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանում են նշված տուն, այնտեղ հայտնաբերում ՌԴ քաղաքացիներ 29-ամյա Միխայիլ Միլոշկինին և 29-ամյա Միխայիլ Գլադկիխինին:

Նրանց բնակության վայրում ոստիկանները համոզվում են, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին: Հյուրասենյակի նկատելի հատվածում հայտնաբերվում են թմրամիջոցի նմանվող զանգվածներ և դրանց պատրաստման համար նախատեսված սարքավորումներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ