22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպան նորից հուսախաբ արեց Նիկոլին

ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր Հա­կոբ Աս­լան­յա­նը նա­խօ­րեին մի քա­նի չա­կերտ բա­ցեց, ո­րոնք նո­րից հու­շում են, թե ի­րա­կա­նում ինչ ուղ­ղութ­յամբ է շարժ­վում նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­նը: «Ո՞ւմ հա­մար պարզ չէ, որ այն ա­ռա­ջարկ­նե­րը, որ ար­վում է Եվ­րո­պա­յի կող­մից, ըն­դու­նե­լի չէ Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հա­մար, եւ այն ա­ռա­ջարկ­նե­րը, որ ար­վում են Ադր­բե­ջա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Թուր­քիա­յի կող­մից, ըն­դու­նե­լի չեն Հա­յաս­տա­նի հա­մար: Ա­հա եւ ամ­բողջ պա­տաս­խա­նը»,- ա­սաց նա: Ու­զում է ա­սել, որ «այն ա­ռա­ջարկ­նե­րը, որ ար­վում է Եվ­րո­պա­յի կող­մից» եւ Ռու­սաս­տա­նի հա­մար ըն­դու­նե­լի չեն, Հա­յաս­տա­նի հա­մար ըն­դու­նե­լի՞ են: Բայց մի­գու­ցե նաեւ կբա­ցատ­րի՞, թե կոնկ­րետ ի՞նչ ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին է խոս­քը:

ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Աս­լան­յա­նի եւս մեկ գնա­հա­տա­կան, կապ­ված հար­ցի հետ, թե այդ դեպ­քում ո­րո՞նք են Ռու­սաս­տա­նի նկրտում­նե­րը Հա­յաս­տա­նից: Ն­րա խոս­քով. «Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րա­կա­նաց­նում են Ռու­սաս­տա­նի նկրտում­նե­րը, ա­վե­լի շուտ դրանք ե­ռա­կողմ նկրտում­ներ են: Ռու­սաս­տանն ա­մեն գնով փոր­ձում է այս­տե­ղից դուրս մղել եվ­րո­պա­կան հան­րութ­յա­նը, Եվ­րո­պա­յին, ԱՄՆ-ին՝ հա­մա­րե­լով, որ սա իր ազ­դե­ցութ­յան գո­տին է, ին­քը այս­տեղ ի­րա­վունք ու­նի որ­ո­շում­ներ կա­յաց­նե­լու: Նա մո­ռա­նում է, որ Հա­յաս­տանն ու­նի իր պե­տա­կա­նութ­յու­նը»:

Ա­հա եւ հիմ­նա­կան մե­խը. ՔՊ-ականն ու­զում է ա­սել, որ Եվ­րո­պան, ԱՄՆ-ն­ այս պա­հին այս­տե՞ղ են, որ Ռու­սաս­տանն էլ ու­զում է նրանց հե­ռաց­նել: Բայց ե­թե «Հա­յաս­տանն ու­նի իր պե­տա­կա­նութ­յու­նը», Եվ­րո­պան եւ ԱՄՆ-ն­ այս­տեղ ի՞նչ գործ ու­նեն, ե­թե Ռու­սաս­տա­նը պետք է գործ չու­նե­նա: Այ­սինքն, ըստ Աս­լան­յա­նի, Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես լի­նե­լով ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ մի քա­նի կա­ռույց­նե­րի ան­դամ, ա­ռանց դրան­ցից հրա­ժար­վե­լու, Եվ­րո­պա­յին եւ ԱՄՆ-ին բե­րել է իր մո՞տ: Իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը դրանով խոս­տո­վա­նում է, որ այդ դա­շին­քի «տա­կից» ՀՀ գոր­ծող իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը մեր այդ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի թշնա­մի­նե­րին տե­ղա­վո­րել է իր մո՞տ: Ընդ ո­րում, դա մեկ օր­վա, ամս­վա կամ նույ­նիսկ տար­վա խնդիր չէ, դրա հա­մար տա­րի­նե­րի աշ­խա­տանք է պետք: Այ­սինքն, ՔՊ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն այս­պի­սով ա­կա­մա հաս­տա­տում է, որ հենց դա էր դրված նի­կոլ­յան իշ­խա­նա­զավթ­ման հիմ­քում, ին­չը պնդում ենք 2018թ.-ից ի վեր, եւ ին­չը Նի­կո­լը մինչ այժմ էլ պաշ­տո­նա­պես հեր­քում է:

­Սա­կայն ա­սել, թե նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն ի զո­րու են ի­րենց ցան­կութ­յամբ գնալ նման մասշ­տա­բա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­ղա­շար­ժի, պարզ է, որ սխալ կլի­ներ: Ի­րա­կա­նում ա­մեն մի ող­ջա­միտ մարդ կպնդի, որ ոչ թե նի­կոլ­յան իշ­խա­նութ­յունն է Ա­րեւ­մուտ­քին բե­րել Հա­յաս­տան, այլ հա­կա­ռա­կը, Ա­րեւ­մուտքն է նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի մի­ջո­ցով ամ­րապնդ­վել Հա­յաս­տա­նում, ին­չի մա­սին, ի դեպ, բա­ցա­հայտ խո­սում է նաեւ Մոսկ­վան:

­Շատ ա­վե­լի լուրջ է նույն Աս­լան­յա­նի կող­մից բեր­վող հա­մե­մա­տութ­յու­նը. «ՌԴ-ն Ա­րեւ­մուտ­քին փոր­ձում է դուրս մղել Ուկ­րաի­նա­յից, Մոլ­դո­վա­յից, փոր­ձեց դուրս մղել Վ­րաս­տա­նից, հի­մա՝ Հա­յաս­տա­նից»: Իսկ մեր իշ­խա­նա­վոր­նե­րը լավ տես­նո՞ւմ են, թե ինչ վի­ճա­կի հա­սան իր թվարկ­ված երկր­նե­րը. Ուկ­րաի­նա­յի կար­գի պե­տութ­յունն ան­գամ հայտն­վել է ոչն­չա­նա­լու եզ­րին:

ԼԻՈՎԻՆ ԲԱՑ ԽԱՂ

Ա­մեն դեպ­քում, սրա­նով ՔՊ-ա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տում են, որ ի­րա­կա­նում ողջ կռի­վը գտնվում է Հա­յաս­տա­նում եւ տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն հաս­տա­տե­լու տի­րույ­թում: Նաեւ, որ այդ հար­ցում ի­րենց նա­խա­պատ­վութ­յու­նը մնում է Ա­րեւ­մուտ­քը: Այն­պես, ինչ­պես սրա­նից 100 տա­րի ա­ռաջ: Ու ա­մեն ինչ գա­լիս է նույն­պես 100 տա­րի ա­ռաջ­վա պարզ հար­ցին՝ իսկ ա­րեւմտ­յան «նա­վե­րը սո­վո­րե՞լ են հայ­կա­կան լեռ­նե­րը մագլ­ցել»:

Ա­մեն դեպ­քում, ինչ­պես ցույց տվե­ցին հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը Փա­րի­զիցեւ Բրյուսելից, մեր երկ­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի փո­փո­խութ­յան հար­ցը նրանց հա­մար կար­ծես թե վերջ­նա­կա­նա­պես ո­րոշ­ված է: Օ­րի­նակ, բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան՝ MI-6-ի սի­րե­լի այ­ցե­լու, ՀՀ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յանն օ­րերս եվ­րո­պա­նե­րից հայ­տա­րա­րեց՝ Հա­յաս­տա­նում կա եվ­րաին­տեգր­ման գա­ղա­փար: Բայց նաեւ կա ոչ բլո­կա­յին պե­տութ­յուն դառ­նա­լու գա­ղա­փա­րը։ Լի­նի եվ­րաին­տեգ­րում, թե ոչ բլո­կա­յին պե­տութ­յուն, մեկ է, դա նշա­նա­կում է ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն կա­ռույց­նե­րից հրա­ժար­վել:

­Մո­տա­վո­րա­պես նույն ի­մաս­տը կա­րե­լի է տես­նել նաեւ Նի­կո­լի վեր­ջին եվ­րո­պա­կան հան­դի­պում­նե­րում եւ ե­լույթ­նե­րում՝ Մակ­րո­նի եւ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կան Ջեյմս Օ-Բ­րա­յե­նի հետ հան­դի­պում­նե­րից սկսած, «Փա­րի­զի խա­ղա­ղութ­յան 6-րդ հա­մա­ժո­ղո­վում» ե­լույ­թով վեր­ջաց­րած: Միայն թե ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ Ար­մե­նի մոտ տե­սա­նե­լի չէ այն վստա­հութ­յու­նը, որ խո­սե­լով հան­դերձ, ի­րենց ա­սած­նե­րին հաս­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն, էլ չա­սած՝ ճա­նա­պարհ տես­նում են: Ա­մե­նագլ­խա­վոր հար­ցե­րից մե­կը՝ ի՞նչ են ա­նե­լու Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ, ո՛չ ն­րանք կա­րո­ղա­ցան տալ պատասխան, եւ ո՛չ­ էլ եվ­րո­պա­ցի­նե­րը հու­շե­ցին:

ԱԼԻԵՎԸ ԲՐՅՈՒՍԵԼ ՉԻ ԳՆՈՒՄ

­Բանն այն է, որ այդ­պես էլ հնա­րա­վոր չի դառ­նում Ա­լիե­ւի հետ հան­դի­պում կազ­մա­կեր­պել, եւ պատ­ճա­ռը հայտ­նի է: Եվ­րո­պա­կան այս ե­լույթ­նե­րում եւս Նի­կոլն ու նրա ԱԽՔ-ը հա­մա­ռո­րեն տա­նում էին նույն միտ­քը՝ «Հա­յաս­տա­նը պատ­րաստ է այս շա­րու­նա­կել բա­նակ­ցութ­յուն­նե­րը, գալ Բր­յու­սել, հաս­նել վերջ­նա­կե­տի ու կնքել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»: Այ­սինքն, միակ բա­նակ­ցա­յին հար­թա­կը նրանց հա­մար Բր­յու­սելն է:

­Բայց ա­հա ի­րո­ղութ­յունն այն է, որ Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն հրա­ժար­վել բրյու­սել­յան հար­թա­կից, ո­րի մա­սին հեր­թա­կան ան­գամ պարզ ակ­նար­կեց Ի­րա­նի նա­խա­գահ Էբ­րա­հիմ Ռայի­սիի հետ օ­րերս Տաշ­քեն­դում կա­յա­ցած հան­դիպ­մա­նը: Այն է՝ «Նա­խորդ տա­րի­նե­րին մենք տե­սել ենք ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րի կող­մից Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին մի­ջամ­տե­լու փոր­ձեր։ Այդ փոր­ձե­րը ոչն­չի չբե­րե­ցին…»։ Հաս­կա­նա­լի է, ակ­նարկն Ա­րեւ­մուտ­քի մա­սին է, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ միա­ժա­մա­նակ Ա­լիե­ւը սկսեց հեր­թա­կան ան­գամ ա­ռաջ տա­նել «տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­ներն ա­ռանց ոչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րի լու­ծե­լու» հայտ­նի մո­տե­ցու­մը: Իսկ դա, չմո­ռա­նանք, վե­րա­բե­րում է նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան խնդրին, այդ թվում՝ բրյու­սել­յան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին»: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ա­րեւմտ­յան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կը են­թադ­րում է Հա­յա­ստա­նում «Եվ­րո­պա­յի եւ ԱՄՆ-ի» ներ­կա­յութ­յան» փաս­տա­ցի կի­րա­ռում, այդ թվում՝ Մեղ­րիի հատ­վա­ծում եր­կա­թու­ղու փաս­տա­ցի վե­րահս­կո­ղութ­յամբ հան­դերձ, ին­չը, կրկնենք, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներն ար­դեն չեն էլ թաքց­նում:

Ըստ այդմ, Ռայի­սիի հետ նույն հան­դիպ­ման ժա­մա­նակ Ա­լիե­ւը շա­րու­նա­կեց միտ­քը, թե՝ Ի­րանն ու Ադր­բե­ջա­նը պայ­մա­նա­վոր­վել են Ա­րաքս գե­տի հա­րա­վա­յին ա­փով՝ Ի­րա­նով եր­կա­թու­ղու եւ մայ­րու­ղու եր­թու­ղու շուրջ. «Արդ­յուն­քում մենք կու­նե­նանք եր­կու եր­թու­ղի` մե­կը Աս­տա­րա­յով, մե­կը` Ագ­բան­դով, եւ եր­կու եր­թու­ղի­ներն էլ կծա­ռա­յեն Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ եղ­բայ­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­րապնդ­մա­նը, ինչ­պես նաեւ հա­սա­նե­լի կլի­նեն այլ երկր­նե­րում մեր հար­եւան­նե­րին եւ գոր­ծըն­կեր­նե­րին»: Իսկ ա­հա Հա­յաս­տա­նը, ըստ Հեյ­դա­րո­վի­չի, ե­րեք տա­րի շա­րու­նակ հրա­ժար­վել եւ հրա­ժար­վում է կա­տա­րել իր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, այն է՝ Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան հատ­վա­ծից Նա­խի­ջե­ւան ճա­նա­պար­հի ա­պա­հո­վու­մը։ Այս դեպ­քում եւս ակ­նարկն ա­ռա­վել քան պարզ է: Խոսքն ակն­հայ­տո­րեն նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման մա­սին է, իսկ այդ փաս­տա­թուղ­թը, հի­շեց­նենք, նա­խա­տե­սում է անվ­տան­գութ­յան հար­ցում ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն:

Այս­պի­սով, շա­րու­նա­կե­լով պնդել բրյու­սել­յան հար­թա­կում բա­նակ­ցութ­յուն­ներն ա­վար­տե­լու տար­բե­րա­կի վրա, Նի­կո­լը, գո­նե այս պա­հի դրութ­յամբ, կանգ­նել է առ­հա­սա­րակ բա­նակ­ցութ­յուն­նե­րը չշա­րու­նա­կե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Ա­վե­լին, որ­քան էլ փոր­ձում է խա­ղար­կել սե­փա­կան «խա­ղա­ղութ­յան խամ­չե­րուկ» գա­ղա­փա­րը, ի­րո­ղութ­յունն այն է, որ քա­նի փոր­ձում է այն ա­ռաջ տա­նել Ա­րեւ­մուտ­քի մի­ջո­ցով, մնա­լու է փա­կու­ղում՝ խաչ­մե­րու­կի փո­խա­րեն ու­նե­նա­լով փա­կու­ղի:

­Մի­գու­ցե հաշ­վարկն այն է, որ Ա­լիե­ւը կփոր­ձի սե­փա­կան մի­ջոց­նե­րո՞վ բա­ցել Մեղ­րիի գի­ծը: Սա­կայն ան­գամ Տաշ­քեն­դում Ռայի­սիի եւ Ա­լիե­ւի (նա­եւ՝ Էր­դո­ղա­նի) այդ «ջերմ» զրույ­ցից հե­տո, մեկ է, Ի­րա­նի հա­յաս­տան­յան դես­պա­նը չհա­պա­ղեց հայ­տա­րա­րել, որ սահ­մա­նա­յին ա­մեն մի փո­փո­խութ­յուն Ի­րա­նի հա­մար «կար­միր գիծ» է: Իսկ ե­թե Ա­լիե­ւը փոր­ձի հա­մա­ռել, ա­պա դես­պա­նը նա­եւ ար­ցա­խա­հա­յութ­յան «ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի» գա­ղա­փարն է օ­րա­կարգ բե­րում, թե՝ զգույշ ե­ղեք: Չէ, Ա­լիե­ւի հա­մար պա­տե­րազմ սկսե­լու սցե­նա­րը մնում է խիստ ռիս­կա­յին:

Ու այս ի­րա­վի­ճա­կում Եվ­րո­պան ի զո­րո՞ւ է Ա­լիե­ւին տա­նել Բր­յու­սել՝ բա­նակ­ցե­լու: Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Բա­քուն աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի ու ա­վե­լի է սրում հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Նի­կո­լի հա­րա­զատ Փա­րի­զի հետ: Ե­թե չկա­րո­ղա­նան, Նի­կոլն այն­պի­սի փա­կու­ղում է հայտն­վե­լու, որ այդ­տե­ղից ելք պար­զա­պես չկա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Իրավունք

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ