17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Չեն հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տիրող վերականգնողական աճը սպառվել է դեռևս 2007-ին»

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ «Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխված նախագիծն ընդամենը մասնակի լուծում է տալիս: «Աշխարհի տնտեսական զարգացման իրադարձությունները ցույց են տալիս, որ 20-երորդ դարի 50, 60, 70-ական թվականների մասնագիտացման զարգացման միտումները ներկայումս տեխնոլոգիապես փոխարինվում են ինտեգրացիոն միտումներով… Բջջային հեռախոսն իրենից ներկայացնում է արտադրական ինտեգրացիա, աշխատանքի բաժանումն այլևս չի հանդիսանում աշխարահի տնտեսության զարգացման հիմնական պայմաններից»,-հայտարարեց նախկին վարչապետը:

Բագրատյանը սկսեց թվարկել այն երկրների ցանկը, որոնք անցել են Շրջանառության հարկին, ինչպես Չինաստանը՝ 15%-ով, ԱՄՆ-ն, Ճապոնիան. «Մենք հիմա ինչքան էլ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, Ռուսաստանը չի արտադրի մի արտադրանք, որի որևէ դետալի արտադրությունը հանձնարարվի Հայաստանին, այդպիսի բան բացառված է»,-ասաց նա: Բագրատյանը ողջունում է այս նախագիծը, բայց գտնում է, որ սա ընդամենը կես քայլ է, և այն պետք է ընդլայնել.

«Հուսով եմ, որ սա է էն առողջը, որ պիտի տարածվի մնացյալ հիվանդ օրգանիզմի վրա, որովհետև Հայաստանի հարկային համակարգը չի կարող ապահովել հանրապետության զարգացումը… Յոթը տարի ոչինչ չի արվել, չեն հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տիրող վերականգնողական աճը սպառվել է դեռևս 2007-ին, չեն հասկացել, որ այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա՝ կոչ անելով վերջնական խմբագրել նախագիծը՝ հետագա սխալներից խուսափելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ