16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Երանի մի քանի ձեռ ունենայիք». ԱԺ նախագահը՝ ՀՅԴ-ին

«Կառավարությունն իր հայտարարած քաղաքականությունն ականջալուր լինելու այս անգամ մասնակիորեն դրսևորեց, և բնական է, որ հասարակության ու քաղաքական ուժերի առաջարկությունները քննարկման առարկա դարձան»,- «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի մասին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ իրենք առաջարկում էին կիրառել ոչ թե «կամ-կամ»-ի սկզբունքը, այլ «և-և»-ի:

Ըստ Մինասյանի՝ տնտեսվարողները ոչ թե պիտի ընտրեն պարտադիր փաստաթղթավորման ենթարկվեն կամ միանշանակ չենթարկվեն, այլ շրջանառության մեջ սուբյեկտն ինքը շահագրգռված պիտի լինի, որ փաստաթղթավորում ապահովի ու հարկվի նվազագույն տոկոսով: Մինասյանն ասաց, որ իրենց այդ առաջարկն ընդունվել է: Նա նկատեց, որ օրենքը պետք է համալրվի մի նոր նախագծով, որի մեջ պիտի ուժը կորցրած ճանաչվի մի քանի ամիս առաջ սահմանված ժամկետի վերաբերյալ փոփոխությունը:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու: «Երանի մի քանի ձեռ ունենայիք»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ