24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրված է ընտրություններով. “Չորրորդ ինքնիշխանություն”

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, րջանառվող լուրերի համաձայն, նախորդ շաբաթ Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար զրուցել են ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ: Նույն լուրերի համատեքստում, ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քոչարյանը Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենաժոդովրդավար ընտրությունները Արցախում, եւ որ բոլոր քաղաքական ուժերն էլ Սահակյանի կողքին կլինեն այնպես, ինչպես որ հարկն է: Դաշնակցությունը` վառ օրինակ:

Միեւնույն ժամանակ խոսք է գնում այն մասին, որ Սեդրակիչը Բակոյի հետ քննարկել է նաեւ Արցախում նախատեսված ներդրումային ծրագրերի հարցն ու ակնարկել, որ այս տարի հատկապես ՌԴ-ից ու ԱՄՆ-ից շատ ավելի լուրջ գործարարներ են ոտք դնելու Արցախ:
Այս հանդիպման վերաբերյալ “ՉԻ”-ն փորձել է պարզաբանումներ ստանալ երկու կողմից էլ, որոնք էլ, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել են ստացված տեղեկությունը: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. “Ես այդ հանդիպման հետ կապված տեղեկություններ չունեմ: Ավելին, մի բանի օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս է գտնվում, բայց նրա վերադարձից հետո ես կփորձեմ ճշտել այդ տեղեկությունը”: Դե իսկ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հերթին նկատել է. “Ես չեմ կարող ասել, այս րնթացքում նման հանդիպում եղել է, թե՞ ոչ, բայց մայիսի 9-ին Արցախում տեղի ունեցած միջոցաոումների ժամանակ մի շարք պաշտոնյաների հետ միասին Արցախում էր գտնվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այդ ընթացքում շատ հնարավոր է, որ նրանք զրույցի բռնված լինեին տարբեր թեմաների շուրջ, բայց պարտադիր չէ, որ այն վերաբերեր գալիք նախագահական ընտրություններին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ