Նախարարի պաշտոնը աճուրդի է հանել. Երկիր
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ նախարարներին, այդ թվում` քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանին:
Վերջինս էլ խոստացել է աշխատել ավելի արդյունավետ եւ թափանցիկ: Մինչ Թադեւոսյանը կդրսեւորի “թափանցիկություն” իր աշխատանքում, “Երկիր”-ը նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ է պարզել: Հայտնի է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր շրջանառում:
ՕԵԿ-ի թերթի ադբյուները հայտնել են, որ բոլոր այդ մարդիկ, իրոք, եղել են նախարարի պոտենցիալ թեկնածուներ, իսկ Սամվել Թադեւոսյանի բախտն է բերել, որովհետեւ, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով: Ըստ թերթի աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադեւոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը, մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել: