18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իդեալական լուծումներ չեն լինում. Վարդան Այվազյան /վիդեո/

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախնական տարբերակի հեղինակ Հակոբ Ավագյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,  անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու խնդրին, ասաց, թե  այդ նախագիծն իրականում շատ կետերով բավարարում է փոքր բիզնեսի պահանջներին, դրանցից մեկն էլ շեմի վերանայման հարցն է: Սակայն, ըստ նրա, մի քանի դիտարկումներ ևս կան, որոնք, այնուամենայնիվ, չեն բավարարում փոքր բիզնեսին:

«Խնդիրներից մեկն այն, է, որ մենք ունենք մեծ թվով ապրանքային խմբեր, որ ինչքան էլ ստիպեք, իրենք չեն կարող ապրանքագիր ներկայացնել, քանի որ գործիքակազմ չունեն»,-ասաց Հակոբ Ավագյանը՝ նշելով, թե դրանցից են օրինակ՝ ներմուծված ապրանքները:

«Իդեալական լուծումներ չեն լինում»,- արձագանքելով Հակոբ Ավագյանին, ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մանրամասնելով. «Մենք հաշվարկել ենք, որ եթե մեկը բիզնես է անում, հետևաբար ինքն ունի երկու վարձու աշխատող, և պետք է ունենա շահույթ, որպեսզի հետագայում այդ բիզնեսը լինի նպատակահարմար: Մենք հաշվարկում ենք միջին շահութաբերությունը, և դրանից է առաջ եկել այդ վիճարկելի շեմի հարցը»:

Վարդան Այվազյանի դիտարկմամբ մինչև հիվանդին ճիշտ ախտորոշում չարվի, հնարավոր չէ բուժում նշանակել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ