18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Էդ փողերը մեզանից տանում եք, ի՞նչ եք անում»

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների հետարևանքով հավաքագրված գումարներին, որոնք ըստ նրա՝ թերևս մի ոլորտն է, որտեղ Կառավարությունը կարողացել էր աճ ապահովել: «Նախորդ տարի այս թիվը 8մլրդ 850 մլն դրամ էր, իսկ արդեն 2014թ-ին այն դարձել է 10 մլրդ դրամ»,-ասաց նա և նկատեց, թե դրանց հիմնական գործառույթ էր որակվել անվտանգության բարձրացումը, մինչդեռ վթարների և պատահարների թիվը չի նվազել և դեռ ավելին, ըստ վիճակագրության՝ ավելացել է:

«Երբ այս թիվը համեմատում ենք 2011թ-ի հետ, երբ տեսախցիկներ չկային՝ ճանապարհատնասպրտային վթարների թիվն աճել է 33,5%ով: Ստացվում է, որ ըստ էության ոչ մի դրական փոփոխություն չկա, երեք տարիների ընթացքում մոտ 24 մլրդ դրամ է, որը ՀՀ քաղաքացիները ծախսում էին ընտանքին ծախսերը ապահվելու համար, հիմա տալիս են ոստիկանությանը, որը 50/50 կիսվում է «Սեքյուրիթի Դրիմի» միջև»,-ասաց նա և ապա շարունակեց, թե դրան զուգահեռ դիմակավորված բանդայի գործունեության երեք դեպք է արձանագրվել, որ մինչև այսօր չի բացահատվել: Աճել է նաև առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

«Հիմա հարցս, էդ փողերը մեզանից տանում եք, ի՞նչ եք անում, երբ ոչ մի տեղ արդյունքները չեն երևում»,-ասաց նա: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց պատգամավորի հետ` նշելով, որ դրական տեղաշարժ կա: Նա մի քանի տեղեկատվություն տվեց, ըստ որի՝ այդքան էլ վատ չի վիճակը և նշեց, որ օրինակ՝ տեսախցիկների ծածկույթի վայրերում 85% իրավախախտումների ծավալը նվազել է, բացի այդ, մարզերում, միջպետական ճնապարհների վրա, ՃՏՊ-ների հետևաքնով դեպքերը դեպի նվազման է գնում, մարզային կտրվաքծով վթարային զոհերի թիվը կրճատվել է: Նա խնդրեց չմոռանալ, որ ՀՀ ներմուծված մեքենաների թիվը 150 000-ով ավելացել է, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ երթևեկության ծավալները մեծացել են և բնակաբար վթարներն էլ շատանում են:

«Միևնույն ժամանակ ձեր մտահոգությունը կիսում եմ, պարոն Փաշինյան, որովեհտև տոկոսներով խոսում ենք թվերի մասին զոհերի, որը տհաճ է: Միայն արագաչափերով խնդիրը լուծել հնարավոր չէ: Կառավարությունը փորձում է կանոկագաման համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին»,-ասաց նա: Փաշինյանն արձագաքեց, թե պտասխանից ստացվում է, որ իրավիճակը այդքան սարսափելի չի ինչքան թվերն են հուշում. «Բայց ինչպես ասում են սատանան էլ այդքան սարսփելի չի, ինչքան նրա մասին ասում են, բայց դրանից գնահատականը չի փոխում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ