22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ ենք մենք Աստծուն գտնում. Մեծերը Աստծո մասին

«Երբ ձեզ համար շատ ծանր է, երբ ամեն ինչ շրջված է ձեր դեմ, և թվում է՝ այլևս մեկ րոպե չեք կարող համբերել, չնահանջեք, չընկրկեք, որովհետև հենց այդ պահին է պայքարը դառնում բեկումնային, և հենց այդ պահին է իջնում հավատքի սպասված ճեղքումը:

Դժբախտությունների զգալի մասը վրա է հասնում արիության պակասից. արիություն, որ թույլ է տալիս խոսել և լսել ճշմարտությունը խաղաղությամբ և սիրո հոգու մեջ:

… Իմ ողջ կյանքում իմ ամենաբուռն ցանկությունը Երկրի գեղեցկագույն վայրերն այցելելն է եղել: Իսկ հիմա ես ավելի քան վստահ եմ, որ ինձ թույլ է տրված այդ վայրերն ուղևորվել և ակներևաբար տեսնել դրանք իմ հարությունից հետո՝ Երկրի վրա Քրիստոսի թագավորության տարիներին»:

Հարիեթ ԲԻՉԵՐ-ՍԹՈՈՒ – (1811-1896), ամերիկացի կին գրող, ավետարանական քարոզիչների տոհմից, ուսուցիչ՝ իր իսկ հիմնած իգական դպրոցում: «Քեռի Թոմի խրճիթը» վեպով նրա անունը հայտնի դարձավ ողջ աշխարհին: Այդ գիրքը մեծ դեր ունեցավ ամերիկյան նեգրերի ազատագրական պայքարի հաղթական ընթացքի վրա: ԱՄՆ այնօրյա նախագահ Աբրահամ Լինքոլնը նրա մասին գրել է. «Այս փոքրիկ կինը մեծ պատերազմ սկսեց»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ