06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ:

«Մեծ անորոշություններ կան, պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ», – Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե իրենք հեռացել են, բայց չեն փախել:

«Մենք ասել ենք՝ ժողովո՛ւրդ, սա է, թող մեր ընդդիմությունն էլ գա ու ասի ինչը ինչոց ա, մենք էլ մեր տեսակետն ասենք, ու դուք եղեք դատավոր. ժողովուրդը դատավոր է եղել, ժողովուրդը գրած-չգրած հոդվածները կարդացել է», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե խոսքն ինչ անվտանգության ճգնաժամի մասին է։

«Դա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապեության ճգնաժամն է, այս ճգաժամը 2020 թվականին չի ստեղծվել, ստեղծվել է ավելի շուտ: Այո՛, հոկտեմբերի 27-ն էլ անվտանգայն ճարտարապետության խորքային ու լրջագույն ճգանաժամ էր»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ