04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բրիտանացուն վերադարձրել են քամու քշած դրամները

Բրիտանացու ձեռքից քամին գրեթե 1000 ֆունտ է քշել բանկից դուրս գալիս աստիճանների վրա ընկնելու պատճառով: Փողոցով մեկ սփռված թղթադրամները սկսել են հավաքել միջադեպի ականատեսները: Նրանք բռնել են թռչող դրամները եւ ի զարմանս գումարի տիրոջ, վերադարձրել են նրան, այլ ոչ թե ինքները վերցրել:

“Ես նայում էի երկնքին եւ տեսնում` ինչպես են մարդիկ թռչում եւ բռնում թղթադրամներն օդում եւ մտածում էի, որ դրանք քիչ առաջ ինձ մոտ էին”,-խոստովանել է Բարրի Իսթվուդը: Սակայն նա բավականին զարմացել է, երբ մարդիկ վերադարձրել են նրա գումարը:

Երբ մարդիկ ցրվել են, նա նստել է իր մեքենան եւ սկսել հաշվել փողը: Պարզվել է, որ բանկից հանած գումարը գրեթե ամբողջությամբ վերադարձրել էին նրան, պակասել է միայն 20 ֆունտ: Բացի փողերից բարյացակամ քաղաքացները Իսթվուդին են վերադարձրել նաեւ նրա դրամապանակը` փաստաթղթերով եւ բանկային քարտով, որոնք եւս ընկել էին:

Իսթվուդը խոստովանել է, որ այդ միջադեպը վերադարձրել է իր հավատը մարդկանց հանդեպ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ