Աստղային հայտնի զույգը բաժանվել է 14 տարվա համատեղ կյանքից հետո
Դերասաններ Ջոննի Դեփը եւ Վանեսա Պարադին բաժանվել են 14 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո:
Դեփի մամլո քարտուղարը հայտնել է, որ զույգը բաժանվել է “բարեկամաբար” եւ խնդրել է հարգել դերասանների, առավել եւս` իրենց երեխաների անձնական կյանքի իրավունքը: Դեփի եւ Պարադիի հարաբերությունների վատթարացման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվեցին 2012-ի սկզբին, սակայն մայիսին Դեփն իր հարցազրույցներից մեկում բացառեց բաժանման հավանականությունը:
49-ամյա Դեփը եւ 39-ամյա Պարադին 2 երեխա ունեն` 13-ամյա դուստր Լիլի-Ռոուզ Մելոդին եւ 9-ամյա որդի Ջեքը: Ընտանիքը բնակվում էր Ֆրանսիայի եւ Լոս-Անջելեսի սեփական առանձնատներում եւ Կարիբյան ծովում գտնվող սեփական կղզում:
Ջոննի Դեփը եւ Վանեսա Պարադին սկսեցին հանդիպել 1998-ին, երբ Ջոնին բաժանվեց բրիտանացի մոդել Քեյթ Մոսից: 2009-ին նրանք հայտարարեցին, որ մտադիր են ամուսնանալ, սակայն պսակադրություն այդպես էլ չկայացավ: