17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տանն ունեն ինտերնետ, ավելի քիչ են տառապում միայնակությունից, քան նրանք, ովքեր չեն օգտվում նման հաղորդակցման միջոցից:

Համացանցի օգտատերերի թվում շատ քիչ են միայնակ մարդիկ: Գիտական աշխատանքները ապացուցում են, որ համացանցը մարդկանց վրա ոչ միանշանակ է ազդում, սակայն Ստենդֆորդի համալսարանի մասնագետները կարծում են, որ այն զգալի դեր ունի մարդկանց կյանքում իրենց 2-րդ կեսին գտնելու հարցում: Նրանք հարցում են կատարել 4 հազար մարդկանց շրջանում, որոնցից 3 հազարը ամուսնացած կամ մշտական հարաբերությունների մեջ են եղել: Հարցման արդյունքում պարզվել է, որ տանն ինտերնետ ունեցողների 82,2 տոկոսը միայնակ չի եղել: Իսկ նրանցից, ովքեր ինտերնետից չեն օգտվում, միայն 62 տոկոսն է ամուսին կամ զուգընկեր ունեցել:

Գիտնականները կարծում են, որ վերջին տարիներին ինտերնետի միջոցով 2-րդ կեսին գտնելն ավելի տարածված է դարձել, իսկ ահա ավանդական ծանոթությունները այլեւս ընդունված չեն: Նրանք կանխատեսում են, որ մի քանի տարուց համացանցը կդառնա ռոմանտիկ ծանոթությունների հիմնական վայրը: Զուգընկեր գտնելու նման միջոցը հատկապես կարեւոր է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ