03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Իրավունքը մեր կողմից է». Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։

Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։

Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ