14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծրագիրը կնպաստի Շիրակի և Լոռու մարզերի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հաստատել Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015 թվականի ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացմամբ՝
շրագիրն ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը:
Կառավարության ծրագիրը կնպաստի նաև Շիրակի և Լոռու մարզերի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։

Նախարարը շեշտեց, որ հաշվի առնելով Գյումրի քաղաքի դերը Հայաստանի տնտեսության մեջ, տեխնոլոգիական զարգացման առկա ներուժը, համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների, կրթական հաստատությունների և տեխնոլոգիական ավանդույթների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Գյումրի քաղաքում տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիր, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպություններ, խոշոր կրթօջախներ ու գիտահետազոտական կենտրոններ:

Ճշմարիտյանը նաև եղեկացրեց, որ համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացվում է համանման տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագիր: Նման ծրագիր կիրականացվի նաև Կապանում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ