09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Խորհրդարանն արտահերթության կարգով քննարկում է ՀՅԴ-ի նախագիծը

Խորհրդարանն արտահերթության կարգով քննարկում ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագիծը` “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

“Դաշնակցությունն” առաջարկում է երկում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը:

Հանրային ծառայության ոլորտում ամրագրել աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Ներկայացված փաստաթղթի համաձայն, այն կապահովի նաեւ ստվերային տնտեսության` այս դեպքում թաքնված զբաղվածության չափերի էական կրճատում:

Առաջարկվող օրինագիծը, ըստ “Դաշնակցության”, համապատասխանում է սոցիալական պետության գաղափարաբանությանը:

“Մենք պնդում ենք, որ առաջարկված մոտեցումը հնարավորություն կտա երկրում կայուն զարգացման հիմքի վրա դնել ոլորտի քաղաքականությունը: Նվազագույն աշխատավարձը ոչ միայն սոցիակլական, այլեւ տնտեսական բաղադրիչ է եւ դրա համար միջին աշխատավարձի հետ կապ է տրվում”,-իր ելույթում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը կեղծ թեզ անվանեց կառավարության այն առարկությունը, թե նախագիծը հաշվի չի առնում տնտեսական բաղադրիչը եւ շեշտադրում է միայն սոցիալականը: “Նախագծով առաջարկվում է, որ քաղծառայողների  բազային աշխտավարձերը նվազագույն աշխատավարձի հարյուր քսան տոկոսից պակաս չլինեն: Պահանջվող գումարը տասնյոթ միլիոն դրամ է, եկամտի աղբյուրը ցույց ենք տվել”,-հավելեց Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ