11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այս տարի ավելի ջրառատ կլինի. երաշտի մասին լուրերն ապատեղեկատվություն են. մասնագետ

Այն, որ ջրամբարները դատարկ են, եւ Հայաստանում երաշտ է սպասվում, ապատեղեկատվություն է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՏԿ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության hիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը:

Նա նշեց, որ նախաձմեռային ժամանակահատվածում հիդրոօդերևութաբանական պայմանները բարենպաստ են եղել, տեղումները կազմել են նորմայի 150-160%-ը, իսկ սա  նպաստավոր պայման է ջրային ռեսուրսների ձևավորման համար:

Փետրվարի առաջին տասնօրյակի դրությամբ հանրապետության խոշոր գետավազանների մեծ մասում ձնածածկույթը կազմում է նորմայի 80-90%-ը, միայն Սևանի ու Արփայի ավազանում է փոքր ինչ ցածր` 60-70%:

“Ախուրյանի ավազանում նույնիսկ նորմայից բարձր է՝ 110%: Վարարումների հոսքը կախված է նաև եղանակային պայմաններից, եղել են տարիներ, երբ կուտակվել է մեծ քանակությամբ ձյուն, սակայն վարարումների ընթացքում ջերմային և խոնավության պայմաններով պայմանավորված հոսք չի ձևավորվել ու ջրամբարները չեն լցվել”:

Վերլուծությունները թույլ են տալիս ասել, որ այս տարի ավելի ջրառատ տարի կլինի, քան նախորդ տարի:

Ասուլիսին ներկա ՏԿ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ նշեց, որ փետրվարը եւ մարտը տեղումներով առատ կլինեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ