26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի հեռանկարները Եվրասիական միությունում

2014 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանը ստորագրել է Եվրասիական Տնտեսական Միությանն (ԵՏՄ) անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ից։ Որպես տնտեսական ինտեգրման առաջատար, ի՞նչ ազդեցություն այն կունենա Հայաստանի համար և ի՞նչ հնարավորություններ է այն բացում Հարավ Կովկասյան այս պետության առաջ, գրում է interpress.am-ը` Silk road reporters-ին հղումով։ Արդյո՞ք ԵՏՄ–ն Հայաստանի համար ճանապարհներ է հարթելու տնտեսական ներդրումների և աճի համար, թե՞ այն պարզապես առևտրային խեղաթյուրված հնարք է, որն ապահովելու է ՌԴ–ի քաղաքական վերահսկողությունը իր մերձավոր հարևանների նկատմամբ՝  խնդրահարույց տարածաշրջանում Երևանին ապահովելով քաղաքական և տնտեսական ռուսական լրացուցիչ հավաստիացումներ։

Ներկայումս Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտահման 19 տոկոսը, ընդհանուր առմամբ տարեկան 300 միլիոն դոլար արժողությամբ, մինչդեռ Հայաստան ներմուծվող ապրանքների 15 տոկոսը ապահովում է Ռուսաստանը։

ԵՏՄ–ին անդամակցող մյուս գործընկերները առևտրային հոսքի անբավարարության պատճառով իրենց բաժինը չունեն հետխորհրդային այս տարածաշրջանում, ինչը պայմանավորված է Հայաստանի՝ Արևելք–Արևմուտք տրանսպորտային ուղիներից մեկուսացված լինելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության պատճառով։ Ռուս–վրացական հակամարտության պատճառով  Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերոջ հետ տրանսպորտային ուղիների համար տարածք չկա։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանին ստիպեց բարձրացնել իր սակագները՝ ԵՏՄ–ի բարձր տեմպերին համապատասխանելու համար։ Այսպիսով, ներմուծումների 85 տոկոսը սկսելու է իրականացվել ԵՏՄ–ի մաքսային ռեժիմով՝ հանգեցնելով գնաճի,  մինչդեռ Հայաստանին բաժին է ընկնում ԵՏՄ–ի մաքսային պարտավորությունների 1.13 տոկոսը։ Հայաստանի վրա ԵՏՄ–ի ազդեցության ապագա հետևանքները քննելիս, հիշում ենք ՄԵՐԿՈՍՈՒՐ–ի օրինակը։

Ղազախստանի նման հարուստ երկրներում ԵՏՄ–ի մաքսային միությանն անդամակցությունը հանգեցրել է այժմ շատ հայտնի «վարտիքային բողոքի ակցիաների»։

Հայաստանում առևտրային խեղաթյուրումների գնաճային ազդեցությունները չպետք է թերագնահատվեն, քանզի Հայաստանում այն կարող է հանգեցնել քաղաքացիների աշխատավարձերի, կենսաթոշակների իրական արժեքի նվազմանը։ Սա կարող է ավելի սրել անկայունությունը՝ հանգեցնելով քաղաքացիների զայրույթին և ռեպրեսիաների աճին։

Եվրասիական զարգացման բանկի հետևանքները կարող են սահմանափակվել։ Ունենալով ընդամենը 7 միլիարդ կապիտալ՝ նրա ազդեցությունը կարող է սահմանափակվել, մինչդեռ ներդրումները պայմանավորված են ավելի շատ քաղաքական, քան տնտեսական նկատառումներով։ Եվրոպական Ներդրումային Բանկի հետ համեմատած՝ Եվրասիական Զարգացման բանկը բավականին փոքր է։

Օտարերկրյա ուղղակի ներդրումները Եվրասիական տնտեսական միության համար կարող են դրական ելք լինել։ Այդուհանդերձ, առանց օրենքի գերակայության խորացման, միջոցները կարող են տեղափոխվել ավելի քիչ քաղաքականացված ներդրումային գործողություններ պահանջող հուսալի երկրներ։

Տարածաշրջանում ազատ շարժումը ԵՏՄ–ի լավագույն հնարավորություններից է։ Ներկայումս Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 21 տոկոսը բաժին է ընկնում արտագնա աշխատողներին՝ 2013 թվականին 1.747 միլիարդ դոլարի տրանսֆերային փոխանցումներ է իրականացվել ՌԴ–ից։ ԵՏՄ–ում ազատ շարժման հնարավորությունը պետք է կայունության երաշխիք լինի դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների համար։

Ավելին, ըստ մարդկային կապիտալի զարգացման ավանդույթի, շատ հայերի ազատ տեղաշարժման առավելություն կտրվի՝ լրացնելով ԵՏՄ–ի բացթողումները և կխթանի անկում ապրող տնտեսության ձեռնարկատիրական աշխուժության համար։  Ընդհանուր առմամբ, պետք է փաստել նաև, որ ԵՏՄ–ն իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա։ ԵՏՄ–ն շարունակելու է օգտագործել Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության համար, այնպես որ, նրա ղեկավարները տնտեսական դժվարությունները կհամարեն թվացյալ  ինքնիշխանության երաշխիք։

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ