12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Քննարկվել են զարգացման հեռանկարները

Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մինսկից մեկնել է Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնումն է։

 Երկու երկրի  նախարարների մասնակցությամբ քննարկվել են բժշկական ապահովագրության,  առողջապահական համակարգի ֆինանսավորման և այլ հարցեր:

Կաունաս  քաղաքում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է   Լիտվայի համալսարանի բժշկական գիտությունների հիվանդանոց   («Kauno klinikos»):  

Նախարարին են ներկայացվել Լիտվայի հաջողությունները փոխպատվաստման  իրականացման գործում, սրտաբանական ծառայության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև  ներհիվանդանոցային վարակների  կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

  Դեղերի վերահսկողության պետական ծառայությունում  տեղի առաջատար մասնագետները մեր պատվիրակությանը ծանոթացրել են  Լիտվայի դեղերի շուկայի կառավարման փորձին: Այցելություններ են  կազմակերպվել նաև դեղագործական ընկերություն, որտեղ հայկական կողմին են ներկայացրել արտադրական պայմանները: Շրջայց է կատարվել նաև Վիլնյուսի «Santariškių klinikos» բժշկական կենտրոնում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ