19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը թուրքերին ցույց է տալիս, որ ինքն իրենց համար լավագույն պորտնյորն է. քաղաքագետ

Երբ հայտնի անձն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, պետք է հասկանալ, թե ում են ուղղված այդ խոսքերը եւ ինչի է դա ասում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Դրանով նա այդ թուրքերին ցույց է տալիս, որ Հայաստանում կա նեգատիվ վերաբերմունք իրենց հանդեպ ու ինքն իրենց համար հնարավորինս լավագույն պարտնյորն է, ում հետ կարող են բանակցել ու չպետք է իր դեմ անհնարին պահանջներ դնել, ինչը հայ հանրությունն չի ընդունի եւ արդյունքում իշխանության կգան «ռեւանշիստները»:

Նույնն անում է ռուսների հանդեպ, ձեւավորելով հակառուսական տրամադրություններ, ռուսներին ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն պարտնյորն ինքն է, հակառակ դեպքում իշխանության կգան քյառթու հակառուսները։

Արդարության համար պետք է ասել, որ նախկինները նույնպես նույն տեխնոլոգիան էին կիրառում, բայց անհամեմատ ավելի թույլ դոզաներով, իրենց հնարավորությունների սահմաններում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ