07 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 142. «Ժողովուրդ»

9B3FDAEE-DB30-46F4-93F7-8B5CD53C7389

2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասող Նիկոլ Փաշինյանը հետագայում նույն վճռականությամբ սկսեց մոռանալ նույն Արցախի մասին: Օրինակ՝ նրա այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի 21-ին, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նույն Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որն առաջին անգամ անցկացվեց Շուշիում: Դրանից կես տարի չանցած՝ Շուշին հայտնվեց Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ, իսկ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումն այդ քաղաքի մասին:

Մասնավորապես, 44-օրյա պատերազմի եւ մարտական գործողությունների ավարտից հետո Շուշին «մռայլ, դժբախտ ու դժգույն քաղաք» դարձավ, ապա նա ԱԺ բարձր ամբիոնից կասկածի տակ դրեց Շուշիի պատկանելիությունը հայերին՝ հայտարարելով, որ արցախյան առաջին պատերազմից առաջ քաղաքը 90%–ով բնակեցված էր ադրբեջանցիներով։ Իսկ ո՞րն է իրականությունը. Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 եւ 1988 թվականներին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի խոսքերը Շուշիի կորուստն արդարացնելու փորձեր էին, որով նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ