20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով է Արման Հակոբջանյանը, ինչու է Արցախի պետական մրցույթներում հենց նրա ընկերությունը հաղթում. Ժողովուրդ

Արցախում իրականցվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում: Ու դա կարելի է պնդել անգամ՝ ուսումնասիրելով ընկերության Facebook-ի պաշտոնական էջը, ու ամեն ինչ պարզ կլինի:
Սոցիալական ցանցում տեղադրած տեղեկությունից էլ հստակ է՝ ընկերությունն է շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթներն ու ինքն իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների ու առանձնատների կառուցումը, թե՛ անգամ ձնամաքրման աշխատանքները:

Որպես օրինակ նշենք, որ Արցախի Աստղաշեն գյուղի հարեւանությամբ կառուցվող նոր բնակավայրի կամ քաղաքաշինության նախարարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում 92 առանձնատների կառուցումը, ինչպես նաեւ պետական ֆինանսավորմամբ Ստեփանակերտի փողոցների բարեկարգումը, Արցախում ու Հայաստանում ճանապարհների շինարարությունն ու բազմաթիվ այլ աշխատանքների իրականացնողը հենց Արման Հակոբջանյանին պատկանող «Կապավոր» ՍՊԸ-ն է:

Նա ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է, որին, չգիտես ինչպես, հաջողվում է շահել Արցախի կառավարության կողմից ֆինանսավորվող գրեթե բոլոր շինաշխատանքներն ու ըստ այդմ մեծ գումարներ տնօրինել: Իսկ գումարների չափերն այնպիսի մեծության են, որ նա կարողանում է նաեւ, օրինակ, Սեւանի ափին շքեղ առանձնատուն կառուցել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ