27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կրակեք, Տղե՛րք, կրակե՛ք… չնահանջեք… Տղերք Կներեք …

Բարձունքը մերն էր Տղերքը չկան….
Այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:Այսօր նա կդառնար 26 տարեկան …
Երկնային ծնունդդ շնորհավոր Հերոս…
2016թ. Մարտակերտ ,ապրիլի 2……
-Կամանդի՛ր, ընկերուհուս նամակ գրե՞մ, որ եթե…
-Կիջնենք կգրես,- դառը ժպիտով պատասխանեց հրամանատար Ուրֆանյանը։
-Կամանդի՛ր, բայց լուրջ, գրե՞մ:
-Ա՛յ տղա, կիջնենք կգրես, ի՞նչ ես ուզում:
-Կամանդի՛ր, բա որ չիջնե՞նք…
-Հա էլի ի՞նչ իջնել, էս դիմացի սարերը տեսնու՞մ ես, հլը դրանք պետքա բարձրանանք, եթե էդքանից հետո հավես անենք, հետ կիջնենք, եթե չէ, հենց էդ նոր պոստերում էլ կմնանք:
– Որ ամեն պոստի կամանդիր դուխիդ կեսն ունենա, Նախիջևանը մերը կլինի նորից:
– Մերնա, էդ կասկեդ մտցրու՛, մերնա Տղես..
Հրամանատար Ուրֆանյանը Զինվորներին որդիս էր ասում։
________
Տղերքը բարձրացան: Այս անգամ բոլորը մի տեսակ անհանգիստ էին:
-Մամային զանգեցի, չվերցրեց, – սկսեց խոսել Կյաժը։
-Կիջնենք կզանգես Կյաժ , խի՞ ես նեղվել:
-Ախպե՛ր, չեմ նեղվել, ուղղակի ուզում էի մամայի ձենը մի անգամ էլ լսել:
-Զինվո՛ր, առաջին անգա՞մ ես պոստ բարձրանում,- դիմացից լսվեց հրամանատար Որֆանյանի անհանգիստ ձայնը:
-Ոչ մի կերպ… ուղղակի, այ կամանդի՛ր, էս վերջերս էդ շները շատ են համը հանում:
-Հա, շուն են թո՛ղ հաչան, մի քիչ գազազել են, հեսա մի երկու ոսկոր կտանք, կհանգստանան։
Հանկարծ չորս կողմից սկսեցին ռումբերի պայթյուններ…
——-
-Կրակե՛ք, Տղե՛րք, կրակե՛ք…չնահանջեք….
-Կամանդի՛ր վիրավորներ ունենք Կամանդիր Տղերքը չկան….Կաման…….
Չհասցրեց ասել Կամանդիր հաջորդ փամփուշտը բաժին հասավ կամանդիրին` Ուրֆանյանին։
-Կամանդի՛ր, կամանդի՛ր, կամանդի՛ր, կամանդի՛ր….արցունքները մի կերպ կուլ տալով Կյաժը վազեց վիրավոր Անդրանիկի մոտ։
Դիրքում Աբաջյանը մնաց Անդրանիկի հետ մենակ,վերցրեց հրամանատարությունը ու շարունակեց մարտը…
Անդրանիկին տեղափոխեց հարմար տեղ ,բայց վերքերը խորն էին ու նա արնաքամ էր լինում։
-Անդ դիմացի դիմացի ախպերս էսա կգան մերոնք…
-Կյաժ դիրքը չտաս,կգնաս մամային ճակատը կհամբուրես իմ փոխարեն ասելով Անդրանիկը փակեց աչքերը։
-Անդդդդ ախպերսսս…..
Չորս կողմը ականներ էին պայթում ու Կյաժը մենակ էր մնացել.
Աբաջյանը վրեժով լցված կապվեց հրամանատարական կետի հետ.
-Տղերքը չկան ես մենակ եմ մնացել,հենց էկան կալցոն քաշում եմ,էս դիրքը չտաք էստեղ իմ արյունն է ու իմ ընկերների.
Էս դիրքը հանձողի…….
Աբաջյանը քաշեց կալցոն էն պահին երբ թշնամին մոտեցավ որ ընկերների վրեժը լուծի։
Օգնական ուժերը տեղ հասան, Տղերքը դիրքն անառիկ պահեցին…
Ու պահեցին Արմենակի, Ռոբերտի,Անդրանիկի ու մնացածի կյանքի գնով…
Տղերք Կներեք …..

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ