Դուխները չի հերիքում

”Քաղաքական դաշտում պետք է լուծվի այս հարցը, թե՞ տնտեսական, իմ կարծիքով քաղաքական: Ունենք 10-15 մոնոպոլիստ, ովքեր դուրս են օրենքի դաշտից, որոնց վրա որևէ օրենք չի ազդում, և անում են այն, ինչ ուզում են, նրանք հիմնականում ներկրողներն են: Նրանք սպոնսերը բարձրադիր իշխանություններ են՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
՛՛Մեզ մոտ ներկրումը 4 անգամ ավելի շատ է, քան արտահանումը, դա նշանակում է, որ մենք խոսում ենք մեռնող տնտեսության մասին: Այս դեպքում ներկրողները կարևոր դեր ունեն, նրանք կամ մեզ թթվածին տալիս են, կամ փակում են: Նրանք այսօր փակում են՛՛,-ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց միասին գնալ Գավառի, Տավուշի ամենավերջին գյուղերը և այնտեղ հարցնել, թե ովքեր են մեր երկրի մոնոպոլիստները մարդիկ շուտասելուկի նման անգիր կասեն: Բա էտքան մենք կառույցներ ունենք, որ պետք է այդ ամենը իմանա, չգիտե՞ն , ո՛չ դուխները չի հերիքում, որովհետև նրանք բարձրադիր իշխանությունների կողմից են երաշխավորված:
Պատգամավորը զգուշացրեց նաև, որ եթե կոմպրոմիսի չգան այս հարցում, 4 քաղաքական ուժերը արտահերթ նիստ կհրավիրեն: